Գլխավոր տեղեկություն
Номер
N 757-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.04.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.04.2011
Дата вступления в силу
28.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2011 թ.  
ք. Երևան

 N 757-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԹՈՒՐ ԵՎ ՆԱԶԵԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Արթուր և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 21.04.2011թ. N 8331 դիմումը.

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի մայիսի 3-ին անհատ «Արթուր և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001024 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Արթուր և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 

 Հ. Քուշկյան