«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. ք. Երևան |
N 186-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 51.15-րդ հոդվածի 8-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |
Հավելված թիվ 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 186-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է: Վերապատրաստման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:
(2-րդ կետը խմբ. 19.12.11 N 216-Ն)
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն է (այսուհետ` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում), իսկ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) կամ նրա տեղակալը:
4. (կետն ուժը կորցրել է 19.12.11 N 216-Ն)
5. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման դասընթացներին ընդգրկելը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով:
6. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
8. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում տեղեկանք (Ձև 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
9. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը, եռամսյակը մեկ անգամ, քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար կառուցվածքային ստորաբաժանումներում կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական ցուցակները` համաձայնեցնելով նրանց ղեկավարների հետ:
11. Ցուցակների հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական հայտերը:
12. (կետն ուժը կորցրել է 19.12.11 N 216-Ն)
13. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան ստորաբաժանումների ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) և/կամ համապատասխան ստորաբաժանումների համանման գործառույթներին առնչվող (այսուհետ` ընդհանուր բնույթի) բնագավառների ծրագրեր:
14. Քրեակատարողական վարչության պետը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման ժամանակացույցը:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:
Սույն կետով նախատեսված վերապատրաստման ժամանակացույցը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի կամ մասնագիտությունների:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման ծրագրերը հաստատում է վերապատրաստման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
(14-րդ կետը խմբ. 19.12.11 N 216-Ն)
14.1 Վերապատրաստման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.
2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:
Վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:
(14.1-ին կետը լրաց. 19.12.11 N 216-Ն)
15. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը` վերապատրաստողին ներկայացնելով անվանական հայտ (Ձև 2):
16. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
17. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև 3):
18. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի, քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան` սույն կարգի 17-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում: Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
19. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման թույլտվությամբ հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(20-րդ կետը խմբ. 19.12.11 N 216-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 19.12.11 N 216-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 19.12.11 N 216-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.12.11 N 216-Ն)
Հավելված թիվ 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 186-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման դասընթացները չեն կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից ժամկետով:
(2-րդ կետը փոփ. 19.12.11 N 216-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղումը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հրամանով:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հայեցողությամբ:
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում քրեակատարողական վարչության պետին կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը:
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________կողմից (վերապատրաստող) |
_________________________________________ (վերապատրաստման ժամկետները և ծրագրերը) |
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N |
Ստորաբաժանման անվանումը |
Վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն) |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Վկայականի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
___________________ (վերապատրաստող) |
Ձև 2
Հ Ա Յ Տ
_________________________________________ներկայացվող (վերապատրաստող) |
_________________________________________ (համապատասխան ստորաբաժանման անվանումը) |
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N |
Վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոս) |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Ծրագրի անվանումը |
Ժամկետները (սկիզբ-ավարտ) |
___________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է (համապատասխան ստորաբաժանման անվանումը) |
նշանակված _________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ) |
Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար _______________________________________ (անուն, ազգանուն) |
Ձև 3
ՎԿԱՅԱԿԱՆ N
Տրվում է __________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________ (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Առ այն, որ նա վերապատրաստվել է ___________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)
________________________ |
(ձևը լրաց. 19.12.11 N 216-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 19.12.11 N 216-Ն)