ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հունիսի 2010 թ. |
N 299-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ N ՏԿՈՒ 00030 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունիսի 10-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 730-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N ՏԿՈՒ 00030 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի հունիսի 11-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |