ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2010 թ. |
N 1329-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻՐԱՆՈՒՅՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2010թ. օգոստոսի 9-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2006թ. օգոստոսի 31-ի N 529 լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի` մինչև 2010թ. սեպտեմբերի 1-ը, համաձայն լիցենզավորված անձի դիմումի:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
|
Ա. Աշոտյան |