«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2010 թ. |
N 1672-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման համար ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությանը (պետ Ա. Այվազյան), իրավաբանական վարչությանը (պետ Մ. Գրիգորյան)՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին։
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ ԿԳ նախարարի 6 դեկտեմբերի 2010 թ. թիվ 1672-Ն հրամանով |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
___________ կնքման վայրը |
«____»_________ 2010 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ իրականացնելու համար կնքվում է սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Ուսումնական հաստատությունների սովորողների մասնակցությունը վճարովի լրացուցիչ կրթության պարապմունքներին կամավոր է:
«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` (այսուհետ` Դպրոց)
_________________________________________________________________________________ դպրոցի լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի |
__________________ վկայական N ___________________ լիցենզիա N __________________, |
_______________, ______________, գրանցման N __________________, ի դեմս տնօրեն` |
(այսուհետ` Տնօրեն) ___________________________________________________________ - ի, անունը, հայրանունը, ազգանունը |
Դպրոցի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և քաղաքացի (այսուհետ` Սովորող) _________________________________________________ -ի անունը, հայրանունը, ազգանունը |
օրինական ներկայացուցիչ`_____________________(այսուհետ` Օրինական ներկայացուցիչ)* ծնողները, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն, կամ ծնողների, ինչպես նաև չափահաս սովորողի ներկայացուցիչը |
անձնագիր`_______________ , ________, _____________ , ________________________, համարը կոդը ե՞րբ է տրվել հասցեն |
_______________________________________________________________________________-ը, անունը, հայրանունը, ազգանունը |
որպես պատվիրատու (այսուհետ` Կողմեր), կնքեցին սույն Պայմանագիրը Սովորողի կրթական պահանջմունքները բարելավելու և վճարովի հիմունքներով հանրակրթական, մասնագիտական կողմնորոշման լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ (այսուհետ` Լրացուցիչ կրթություն) իրականացնելու համար:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
1. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են հանրակրթական հիմնական ծրագրերից դուրս սովորողների, քաղաքացիների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը:
2. Լրացուցիչ կրթությունը, ինչպես նաև կրթական այլ ծառայությունները չեն կարող իրագործվել քաղաքական, ազգային ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակներով:
3. Լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն ապահովում է Սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացումը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական կրթության նախապատրաստումը:
4. Լրացուցիչ կրթական ծառայությունները չեն կարող իրականացվել պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնական կրթական ծրագրերի որակի հաշվին կամ դրա փոխարեն:
5. Դպրոցն իրականացնում է Լրացուցիչ կրթական հետևյալ ծրագրերը` ______________
_________________________________________________________________________________ _________________________________________________________________________________ _________________________________________________________________________________ _________________________________________________________________________________: |
6. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ պարտավորվում են ի շահ Սովորողի` բարեխղճորեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց իրականացնել իրենց պարտականությունները:
2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Նախարարություն) երաշխավորած լրացուցիչ առարկայացանկի (եթե այդ առարկան ընդգրկված չէ Դպրոցի ուսումնական պլանում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով Դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում:
2. Սովորողի ընդունելությունը Դպրոցի լրացուցիչ կրթական ծրագրերի դասընթացներին իրականացվում է.
1) Տնօրենի հրամանով` Օրինական ներկայացուցչի դիմումի և կնքված սույն Պայմանագրի հիման վրա:
3. Օրինական ներկայացուցիչը, որպես պատվիրատու Դպրոցին որպես կատարողի պատվիրում է իրականացնել հետևյալ վճարովի Լրացուցիչ կրթական ծրագրերը.
1) ______________________________________________________________________________ Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը |
________________________________________________________________________________, Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը |
_______________________________________ |
________________________________________ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով) |
2) ______________________________________________________________________________ Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը |
________________________________________________________________________________, Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը |
_______________________________________ |
________________________________________ |
_________________________________________________________________________________ կրթական ծառայության ամսական վճարի արժեքը թվերով (տառերով) |
_________________________________________________________________________________ կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով) |
3) ______________________________________________________________________________ Լրացուցիչ կրթական ծառայության անվանումը |
________________________________________________________________________________, Լրացուցիչ կրթություն իրականացնող ուսուցչի (մանկավարժի) անունը, ազգանունը |
______________________________________ |
_________________________________________ |
________________________________________________________________________________ |
________________________________________________________________________________ կրթական ծառայության ամբողջական վճարի արժեքը թվերով (տառերով) |
4) ______________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ նշել կատարվող զեղչի չափը (թվերով և տառերով), ինչպես նաև հիմնավորող փաստաթղթի անվանումը |
_______________________________________________________________________________: |
5) Լրացուցիչ կրթության, ինչպես նաև ուսուցման ընթացքում Պայմանագրի 3.2.(1) կետով սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում գոյացած վարձավճարները սահմանված կարգով վճարվում է կանխիկ` Դպրոցի դրամարկղ կամ փոխանցումով` բանկային համապատասխան հաշվարկային հաշվին:
6) Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է մատուցված Լրացուցիչ կրթական ծառյության վարձավճարի մուծումները կատարել հետևյալ հաճախականությամբ`
_________________________________________________________________________________ |
________________________________________________________________________________: |
7) Պայմանագրով սահմանված ուսուցման վարձավճարը հաստատուն է ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար:
4. Կողմերի միջև կնքված սույն Պայմանագրի հիման վրա Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացն իրականացվում է` ___________________________________________ |
5. Լրացուցիչ կրթական ուսումնական խմբերը (դասարանները) կազմավորվում են` ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնասիրվող Լրացուցիչ կրթական ծրագրերի յուրացման մակարդակի.
1) ________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________: |
6. Լրացուցիչ կրթական խմբային ուսուցումը կազմակերպվում է դասի ձևով:
Դասի տևողությունը սահմանվում է ըստ Պայմանագրի, սակայն ոչ ավելի, քան նախատեսված է կրթական պետական չափորոշչով:
Դասի տևողությունը սահմանվում է` __________________________________________________ ։ գրել թվերով և տառերով րոպե |
1) _______________________________________________________________________________ |
__________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________: |
7. Լրացուցիչ կրթական ծրագրերը իրականացվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետ մանկավարժների միջոցով:
8. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողի և մանկավարժական աշխատողի ընտրությամբ գործածվում են հանրակրթական և Լրացուցիչ կրթության ծրագրերին համապատասխան Նախարարության կողմից փորձաքննություն անցած ու երաշխավորված դասագրքեր, ձեռնարկներ, ինչպես նաև կրթական պետական չափորոշչի պահանջները բավարարող հանրամատչելի այլ լրացուցիչ գրականություն:
9. Ռազմամարզական ուղղվածության Լրացուցիչ կրթական ծրագրերը իրականացվում են Նախարարության համաձայնությամբ:
Սպորտային պարապմունքների ժամանակ բժշկի (բուժակի) ներկայությունը պարտադիր է:
10. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ավարտին իրականացվում է պատվիրված կրթության ծրագրային պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում:
11. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցումը ավարտելուց հետո սահմանված կարգով Դպրոցի կողմից Սովորողին տրվում է ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական), որը չի կարող պարունակել մասնագիտական որակավորում:
12. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողի հաճախակի անհարգելի բացակայության, ինչպես նաև Պայմանագրի 3.2.(2) կետով սահմանված պայմանի գործողության դեպքում Դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ Օրինական ներկայացուցչի կողմից մուծված ուսուցման վարձավճարը հետ չի վերադարձվում, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծառայություններ չեն կազմակերպվում:
13. Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում մանկավարժի անորակ աշխատանքի կամ Դպրոցի կողմից պայմանագրային պարտավորությունների հաճախակի խախտելու դեպքերում Դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ Օրինական ներկայացուցչի կողմից մուծված ուսուցման վարձավճարը հետ է վերադարձվում կամ Կողմերի համաձայնությամբ կազմակերպվում է նոր կրթական ծառայություն:
14. Դպրոցին արգելվում է առանց Օրինական ներկայացուցչի և Սովորողի համաձայնության, Սովորողին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ և Լրացուցիչ կրթության ծրագրերով:
15. _____________________________________________________________________________ այլ լրացուցիչ դրույթներ |
_________________________________________________________________________________ |
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:
1. Տնօրենը պարտավոր է`
1) Մինչև Պայմանագիրը սահմանված կարգով կնքելը Սովորողին (14 տարեկանից բարձր) և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել Լրացուցիչ կրթական ծրագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լրացուցիչ վճարովի ուսումնական ծառայությունների ցանկին, դրանց մատուցման պայմաններին, անցկացման և վճարման կարգին, ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններին, կրթադաստիարակչական այլ փաստաթղթերին ու պայմաններին.
2) Լրացուցիչ կրթական գործընթացը կազմակերպել պատվիրված ծրագրերի պահանջներին համապատասխան.
3) վերահսկողություն իրականացնել Լրացուցիչ կրթության ծրագրերով անցկացվող ուսումնական գործընթացի, մանկավարժների աշխատանքի որակի նկատմամբ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել ու իրագործել լրացուցիչ կրթության ուսուցման, դաստիարակության, սովորողների անվտանգության գործընթացը: Ապահովել լրացուցիչ կրթության ուսուցմամբ սահմանված գիտելիքների, կարողությունների ընդհանրական որակական մակարդակը.
5) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին` միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, կրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների, աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.
6) Սովորողի առողջության պահպանման մտավոր ու ֆիզիկական, հիգիենայի, սննդի և հանգստի զարգացման համար ապահովել համապատասխան պայմաններ` _______________
____________________________________________________________________________________. նշել օժանդակ պայմանների առկայությունը |
7) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները, միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.
8) Դպրոցի վերակազմակերպման կամ լուծարման դեպքում վճարված, բայց չմատուցված ծառայությունների վարձավճարները սահմանված կարգով հետ վերադարձնել Օրինական ներկայացուցչին.
9) _______________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ |
2. Տնօրենն իրավունք ունի.
1) Լրացուցիչ կրթական ուսուցման ընթացքում Օրինական ներկայացուցչի կողմից համապատասխան վճարումները սահմանված կարգով վճարելու դեպքում, որպես ծրագրերի անբաժանելի մաս, ներառելու`
ա. Սովորողի առողջության պահպանման միջոցառումներ.
բ. Սովորողի սննդի կազմակերպում.
գ. Սովորողի տրանսպորտային կազմակերպված փոխադրումներ.
դ. Սովորողի երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպում.
ե. Սովորողի ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպում ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում.
զ. ______________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________ . այլ լրացուցիչ դրույթներ |
2) միակողմանի լուծել Պայմանագիրը` այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Օրինական ներկայացուցչին, եթե Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման ընթացքում Սովորողը կամ Օրինական ներկայացուցիչը չեն պահպանել պայմանագրային դրույթները.
3) _______________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________ ։ այլ լրացուցիչ դրույթներ |
3. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) ընտանիքում Սովորողին դաստիարակել և ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) պաշտպանել Սովորողի իրավունքները, օրինական շահերը և առանց լիազորագրի հանդես գալ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
3) ներկայացուցչի իրավունքները իրականացնելիս վնաս չպատճառել Սովորողի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը.
4) Սովորողի դաստիարակության եղանակները ընտրելիս բացառել քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը.
5) Սովորողի դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ընտանիքում լուծել փոխադարձ համաձայնությամբ` ելնելով Սովորողի շահերից, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ներկայացուցչական իրավունքները չիրականացնել Սովորողի շահերին հակառակ.
6) մշտապես հոգալ Սովորողի ֆիզիկական առողջության, հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ կրթական կարիքների բավարարման, հակումների և ընդունակությունների զարգացման համար.
7) հարգել Սովորողի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, մայրենի լեզվի, կրթության աշխարհիկ սկզբունքների, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
8) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների, հայրենիքի, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների, շրջակա միջավայրի նկատմամբ.
9) դաստիարակել հարգանք Դպրոցի, մանկավարժական և տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների նկատմամբ.
10) հատուցել իր, ինչպես նաև Սովորողի կողմից Դպրոցին հասցված վնասը.
11) Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք, թունավոր պայթուցիկ պարագաներ, առարկաներ օգտագործելուց, ինչպես նաև իրագործել մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող գործողություններ.
12) սահմանված ժամկետներում ապահովել Սովորողի մասնակցությունը Լրացուցիչ կրթության ծրագրով նախատեսված պարապմունքներին, կանխարգելել հաճախակի անհարգելի բացակայությունները.
13) _____________________________________________________________________________ |
________________________________________________________________________________ ։ այլ լրացուցիչ դրույթներ |
4. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի.
1) Ընտրելու Լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող ուսուցչին կամ մանկավարժին.
2) Սովորողի կարծիքը հաշվի առնելով` սահմանված կարգով ընտրելու կրթական և ուսուցման ձևերը.
3) համագործակցելու ուսումնական հաստատության, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող աշխատողների հետ պատվիրված Լրացուցիչ կրթության ծրագիրը իրականացնելու համար.
4) դիմելու համապատասխան մարմիններին Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով.
5) պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը համապատասխան ատյաններում.
6) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից.
7) Սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու դեպքում սեփական դիմումի համաձայն Լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման գործընթացը շարունակել Դպրոցում.
8) ______________________________________________________________________________ |
________________________________________________________________________________: |
5. Կողմերը` Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, եթե դրա հետևանքով Սովորողի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է վնաս, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
6. Կողմերի կողմից Սովորողին քրեածին հանցանքի կատարմանը ներգրավելը, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը համարվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություն, որը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
7. ______________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ |
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է, եթե`
1) Կողմերից մեկը, այդ մասին տասն օր առաջ տեղյակ է պահում մյուս Կողմին.
2) ուսումնական հաստատությունը լուծարվել կամ վերակազմակերպվել է.
3) Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը դարձել է անհնար.
4) Պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
6) _____________________________________________________________________________
___________________________________________________________________________________ : այլ լրացուցիչ դրույթներ |
5. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի կամ
_________________________________________________________________________________ գրել ամիսների քանակը թվով և տառերով, |
____________________________________________________________________________________ եթե չի լրացվում սույն տողը, ապա Պայմանագրի ժամկետը համարվում է մեկ տարի |
ամիս ժամկետով:
2. Պայմանագրում կատարված փոփոխությունները կամ լրացումներն իրավական ուժ են ստանում, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի կողմից: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Կողմերը Սովորողի դաստիարակության, կյանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև Պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Կողմերի տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ օրենսդրությամբ ու Կանոնադրությամբ նախատեսված կարգով:
2. Տասը տարին լրացած Սովորողի կարծիքը հաշվի չառնելու կամ նրա շահերին հակառակ գործողություններ իրականացնելիս Կողմերը առաջացած հարցը կամ վեճը լուծում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:
8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պայմանագիրը կնքվում է երկու հավասարազոր օրինակներից, որոնք տրվում են Կողմերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պայմանագիրը կնքելիս 14-ից 18 տարեկան Սովորողի գրավոր համաձայնությունը և ներկայությունը պարտադիր է:
3. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով ուսումնական հաստատությունում պահպանվում է հինգ տարի ժամանակով:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Պատվիրատու` Օրինական ներկայացուցիչ` կատարող`
|
Լրացուցիչ կրթություն | |
Անձնագիր` ________________________ |
ուսումնական հաստատության անվանումը` | |
անուն_____________________________ |
_______________________________________ | |
հայրանուն ________________________ |
_____________________________________ | |
ազգանուն _________________________ |
տնօրեն ________________________________ | |
ստորագրություն ___________________ |
ստորագրություն Կ.Տ. ___________________ | |
հասցե _________________________ |
հասցե _________________________________ | |
հեռախոս_____________________ |
հեռախոս ______________________________ | |
Սովորող` ____________________ |
________________________________________________ |
Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով` __________________________________________ _________________________________________________________________________________: գրել Պայմանագրի լուծման գլխավոր պատճառները |
Օրինական ներկայացուցիչ` |
_______________________________________________________ |
Սովորող`_______________ __________________________________________ ստորագրություն ազգանուն, անուն, հայրանուն (լրացնում է 14-18 տարեկան Սովորողը) |
* Չափահաս (18 տարեկանից բարձր) Սովորողի դեպքում, եթե դիմումատուն չի ցանկանում ունենալ Օրինական ներկայացուցիչ, ապա Պայմանագրով սահմանված Օրինական ներկայացուցչի պարտականությունները և իրավունքները, որպես պատվիրատուի անցնում են չափահաս Սովորողին: