«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
28 փետրվարի 2011 թ. |
N 73-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1-05/08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների վերաբերյալ ելակետային տվյալների, հաշվարկված և վճարված ճանապարհային վճարի մասին հայտի և ճանապարհային վճարի վճարումը հաստատող տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 1-05/08-Ն հրամանի «ա» կետը և դրանով հաստատված N 1 հավելվածը:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |