ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 մարտի 2010 թ. |
N 323-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՎՍ-ՄԵԴԻԿԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարության 5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն որոշման պահանջները և «Սվս-մեդիկալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 23.02.2010 թվականի N 2293 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Սվս-մեդիկալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2003 թվականի մայիսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000101 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Սարյան 2 հասցեն տեղափոխել ք. Երևան, Պարոնյան 21 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
