ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2011 թ. |
N 09-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «ա» ենթակետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետում ամրագրված դրույթի պաշտոնական պարզաբանումը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատակազմի ղեկավար պարոն Կ. Ղահրամանյանին՝
սույն հրամանի ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն հրապարակման նպատակով։
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
Հավելված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011թ. փետրվարի 16-ի թիվ 09-Ա հրամանի |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ ընդերքօգտագործողներն իրավունք ունեն օգտագործել սեփական լեռնահանքային և դրա հետ կապված վերամշակող արտադրությունների թափոնները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
Նշված դրույթի տառացի մեկնաբանությունից բխում է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ընդերքօգտագործման արդյունքում ստացված արտադրական թափոնները (լցակույտերը), իրավական առումով չեն կարող տեխնածին հանք դիտարկվել և ընդերքօգտագործողի կողմից, որի գործունեության արդյունքում առաջացել են այդ թափոնները, դրանց շահագործման համար լրացուցիչ թույլտվություն (լիցենզիա) չի պահանջվում, այլ նման թափոնների վերամշակումը, այլ օրենսդրության դրույթների պահպանման պայմանով, ընդերքօգտագործողի կողմից կարող է իրականացվել ազատորեն՝ վճարելով միայն այն օգտակար հանածոների բնօգտագործման վճարները (ռոյալթիները), որոնց համար ընդերքօգտագործողը դեռևս չի վճարել։