«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2011 թ. |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի 2388-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 136.1 կետի պահանջները`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի փետրվարի 21-ի N 65-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգն և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետին համապատասխան` ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների (այսուհետ` կտրոններ) տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը:
2. Կտրոնների տպագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) պատվերով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից:
3. Կտրոնների տպագրման չափաքանակները սահմանում է նախարարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետությունում բալոնային համակարգերով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների փաստացի քանակից:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով նշանակվում է կտրոնների հաշվառման և բաշխման համար նյութական պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու անձ):
5. Պատասխանատու անձի հետ կնքվում է պայմանագիր նյութական պատասխանատվության մասին:
6. Պատասխանատու անձը կտրոնների հաշվառումը և բաշխումն իրականացնում է սույն կարգով սահմանված ձև 1 մատյանի համաձայն: Մատյանի էջերը համարակալվում են, մատյանը թելակարվում և կնքվում է նախարարության կնիքով:
7. Բալոնների վկայագրում իրականացնող և ավտոտրանսպորտային միջոցների վրա բալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունները կտրոններ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ձև 5-ի:
8. Ներկայացված հայտի վրա նախարարի կողմից լիազորած ստորաբաժանման ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժինը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ելքի ապրանքագիր` երեք օրինակից, որի համաձայն պատասխանատու անձը հայտատուին կամ նրա կողմից լիազորված անձին բաց է թողնում հայտում նշված քանակի կտրոններ` ձև 1 մատյանում և ելքի ապրանքագրերի բոլոր օրինակներում պարտադիր նշելով առաջին և վերջին կտրոնների համարները:
9. Աշխատանքային օրվա վերջում պատասխանատու անձը ելքի ապրանքագրի մեկ օրինակը հանձնում է հաշվապահական հաշվառման բաժին:
10. Յուրաքանչյուր տարվա ավարտին` ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա հունվարի 25-ը, պատասխանատու անձը նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն է ներկայացնում հաշվետվություն ստացված կտրոնների շարժի վերաբերյալ:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Կազմակերպությունում կտրոնների պահպանումը, հաշվառումը և տրամադրումը իրականացվում է սույն կարգով սահմանված ձև 2 մատյանի համաձայն: Մատյանի էջերը համարակալվում են, մատյանը թելակարվում և կնքվում է կազմակերպության կնիքով:
12. Բալոնների վկայագրում իրականացնող և ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպություններն ավտոտրանսպորտային միջոցը ներկայացնողին կտրոն տրամադրելիս առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված պահանջներով:
Ձև 1
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի փետրվարի 21-ի
N 65-Ն հրամանով
Մ Ա Տ Յ Ա Ն
Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների հաշվառման ԵՎ բաշխման
Հ/հ |
Ստացած կտրոնների |
Բաշխված կտրոնների |
Մնա-ցած կտրոն-ների քա-նակը | |||||||||||
մուտքի ապրանքա-գիր |
Կտրոն-ների քանակը |
կտրոն-ների |
Պատաս-խանատու անձի ստորա-գրու-թյունը |
ելքի |
քանակը հատ |
համար-ները |
Կազմա-կերպության անվանումը |
Կտրոն-ները ստացողի | ||||||
հա-մարը |
ամսա-թիվը |
առա-ջինի |
վեր-ջինի |
հա-մարը |
ամսա-թիվը |
առա-ջինի |
վեր-ջինի | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Ձև 2
Հաստատված է |
Մ Ա Տ Յ Ա Ն
Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների հաշվառման ԵՎ տրամադրման
Կազմակերպության անվանումը __________________________________________
Հ/հ |
Մուտքի |
Կտրոնների թվագրու-թյունը |
Ստացած կտրոնների համարները |
Կտրոնի տրամա-դրման ամիս, ամսա-թիվ |
Ավտոտրանսպորտային միջոցի |
Հատկացված կտրոնի համարը |
Կտրոնը ստացողի |
Տրա-մադրման հիմքը | |||
առա-ջինի |
վեր-ջինի |
մակ-նիշը |
գրանցման համարա-նիշը |
սեփակա-նատիրոջ անունը, ազգանունը(անվանումը) | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |