«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11510511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2010 թ. |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 111-Ն/1 ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ 42-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 813-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 111-Ն/1 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
ա. վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերը,
բ. 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
գ. 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
ե. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
զ. 12-րդ կետի «ժբ» և «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
է. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
ը. 16-րդ կետի «ընդունում է որոշում,» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն,» բառերով,
թ. 19-րդ կետի ե) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
2) հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի մարտի 12-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 42-Ն հրամանում /այսուհետ՝ հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
ա. վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերը,
բ. 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
գ. 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
ե. 12-րդ կետի «3-րդ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
զ. 12-րդ կետի «12-րդ» և «13-րդ» և 19-րդ կետի «4-րդ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
է. 12-րդ կետի «14» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
ը. 16-րդ կետի «ընդունում է որոշում,» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն,» բառերով,
թ. 19-րդ կետի «5-րդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
2) հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։
Ա. Գրիգորյան |