ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
22 ապրիլի 2010 թ. |
N 125-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 22.04.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վ. Ս. Աուդիտ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0548 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 20.04.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ալեքսանյան Ընդ Փարթներս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0670 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.04.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ակվարիուս» ՍՊ ընկերության «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության ԱԳ N 0844 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա/ «Մուշ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը և «Ունիկո էյջիէս Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
բ/ «Գոլդ-Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
գ/ «Գեոինֆո» ՍՊ ընկերությանը և «ՔՕՇԿ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (22.04.2010թ. հր. N 125-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ 1. «Վ. Ս. Աուդիտ» ՍՊԸ Արարատի մ-զ, ԱԳ 0548 21.04.05թ. 03803594 548 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է տա-րեկան պետական տուրքը չվճարելու պատճառով 2. «Ալեքսանյան Ընդ Փարթներս» ՍՊԸ ք. Երևան, Չարենցի 4, բն. 76 ԱԳ 0670 20.04.07թ. 015558221 668 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն 3. «Ակվարիուս» ՍՊԸ ք. Եղեգնաձոր, Միկոյան 3 ԱԳ 0844 27.07.09թ. 08902266 839 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարա-րական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն 4. «Մուշ Քոնսթրաքշն» ՍՊԸ Ք. Սիսիան, Ֆիզկուլտուր-նիկների 6/35 ԱԳ 0890 22.04.10թ. 09810835 885 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում 5. «Ունիկո Էյջիէս Ռիելթի» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0891 22.04.10թ. 06940066 886 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում 6. «Գոլդ-Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Բակունցի ԱԳ 0892 22.04.10թ. 00869445 887 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում 7. «Գեոինֆո» ՍՊԸ ք. Երևան, Գյուլիքեխվյան 35, բն. 12 ԱԳ 0893 22.04.10թ. 00860312 888 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում 8. «ՔՕՇԿ» ՍՊԸ Ք. Եղեգնաձոր Բաղդասարյան 2 նրբ., տ. 1 ԱԳ 0894 22.04.10թ. 08909558 889 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
գտնվելու վայրը
(ՀՎՀՀ)
Նոր Խարբերդ, Սասունի 21
1-ին նրբ., 3 շ., բն. 24