«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2010 թ. |
N 710-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1419-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով.
Հաստատել`
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը, համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը, համաձայն թիվ 2 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Թիվ 1 հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 710-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման սկզբունքները և մեթոդիկան:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել կառույցի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:
2. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի գլուխ IV «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական սկզբունքն է` թունելների կառույցների, սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելումը, որի համար պետք է իրականացնել թունելների զննման, հսկողության, խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ:
4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`
1) Զննումների և դիտարկումների ամենօրյա իրականացում: Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի հերթափոխի պետի կողմից ամեն օր: Կապալառուի հերթափոխի պետը պարտավոր է գրանցումներ կատարել թունելի պահպանման հերթափոխային մատյանում, որը տվյալ հերթափոխի ավարտին փոխանցվում է հաջորդ հերթափոխի պետին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները կամ թերությունները հերթափոխի ուժերով վերացնելու ուղղությամբ, երթևեկության անվտանգությանը վտանգ սպառնալու կամ արտակարգ իրավիճակների դեպքում, շտապ (մեկ ժամվա ընթացքում) զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
2) Հսկողության ապահովում: Հսկողությունն իրականացնում է կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն տվյալ հերթափոխի պետի հետ համատեղ` առնվազն շաբաթական մեկ անգամ: Արդյունքները և հանձնարարականները (ներառյալ կատարման ժամկետները) գրանցվում են կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում:
ա. Իրականացվող զննումների և հսկողության ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի թունելի երեսարկման և պատերի սվաղի վիճակին, երթևեկամասի և մայթերի ծածկի վրա ճաքերի ու փոսերի առկայությանը, շինարարական կոնստրուկցիաների ճկվածքներին, սվաղի կպածությանը կոնստրուկցիաներին, պատերին ու առաստաղին ամրացված սարքերի կայունությանը, ջրի հոսքի և կաթոցների ինտենսիվությանը: Զննման ժամանակ պետք է քարտեզագրել առկա բոլոր ջրահոսքերը, կաթոցները, խոնավացած հատվածները, նկարագրել դրանց սեզոնայնությունը, ջրի ելքերի ծավալները, հոսքերի փոփոխման շարժը, ձմեռային սեզոնին` սառցակալման ենթարկվելը: Թունելների երեսարկի վիճակի զննման ժամանակ անհրաժեշտ է քարտեզագրել առկա բոլոր վնասվածքները (ճաքեր, բետոնի քայքայված հատվածներ, բետոնի շերտազատման հատվածներ, պատերի սվաղի քայքայված հատվածներ, ամրանների բետոնե-պաշտպանիչ շերտի բացակայություն):
բ. Թունելի պատերի և առաստաղի վրա 0.5 մմ-ից լայն ճաքերի սահմանները նշվում են սվաղի վրա, իսկ արագ զարգացող ճաքերին ամրացվում են «փարոսներ»` դրանց զարգացման դիտարկումը իրականացնելու նպատակով: «Փարոսներ»-ը համարակալվում են և դրանց տեղադրությունը գրանցվում է կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում: Ամսական առնվազն մեկ անգամ կապալառուի հերթափոխի պետը ստուգում է «փարոսներ»-ի վիճակը և համապատասխան գրառում է կատարում կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում: Ճաքերի վտանգավորության աստիճանը որոշվում է` ելնելով կառույցի կոնստրուկտիվ առանձնահատկություններից և հաշվի առնելով նրա վրա ազդող բոլոր գործոնները (լեռնային և հիդրոստատիկ ճնշում, սեփական քաշ, բետոնի կծկում, ջերմային ազդեցություն և այլն): Այն դեպքերում, երբ «փարոսների» զննման արդյունքում պարզվում է, որ ճաքերի զարգացման դինամիկան նորմատիվայինից բարձր է և վտանգված է թունելի նորմալ աշխատանքային ռեժիմը, թունելի պահպանման կապալառուն պարտավոր է, ներկայացնելով զննման արդյունքները, զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
գ. Տարվա անձրևային սեզոնից առաջ և դրա ավարտին կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն ստուգում է ճակատամուտքերի հանույթների, լիցքերի, հենապատերի, ջրահեռացման համակարգի, լեռնային առուների և ճանապարհային կահավորանքի վիճակը և պահանջվող տեխնիկական նորմերին դրանց համապատասխանեցնելու նպատակով կատարված աշխատանքները` արդյունքների մասին գրանցում կատարելով կապալառուի թունելի պահպանման մատյանում:
3) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում: Թունելի կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների, համակարգերի ընթացիկ նորոգման և խնամքի աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները:
ա. Որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել թունելի լվացման, աղբի, ձյան և սառույցի հեռացման, հակահրդեհային համակարգի, օդափոխության համակարգի, լուսավորման համակարգի, կապի և ազդանշանային համակարգի, թունելային շինությունների և կահավորանքի, երթևեկամասի և մայթերի (այդ թվում` թունելի երկու ճակատամուտքերից հաշված` 100 մետր երկարությամբ երթևեկամասի և մայթերի հատվածներ) շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, թունելի պատերի և կամարի վրա առաջացած թերությունների (ճաքերի և վնասվածքների) վերացման աշխատանքներ, իսկ ձմեռվա սեզոնին իրականացնել նաև թունելի պատերի, առաստաղի և հատակի վրա սառցաբեկորների և սառցալեզվակների հեռացում:
5. Ստորև բերված են թունելի հիմնական տարրերի և կոնստրուկտիվ համակարգերի պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնց ապահովման նպատակով կապալառուն պարտավոր է տեղամասում իրականացնել շուրջօրյա հերթապահություն`
1) Երթևեկամաս, մայթեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Երթևեկամասի և մայթերի ծածկը մշտապես պետք է լինի մաքուր և զերծ ավելորդ առարկաներից, ձնից, սառույցից ու շինարարական նյութերից: Արգելվում է շրջված կամ շարժվող անվահրիչ եզրաքարերի առկայությունը: Ձյան տեղումների դադարումից 1 ժամ հետո ճակատամուտքից հաշված 100 մ երկարությամբ ճանապարհահատվածը պետք է լինի մաքրված ու մշակված հակամերկասառուցային նյութերով:
բ. Արգելվում է 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն ծածկի մակերևույթում: Ճաքերը պետք է մաքրվեն սրածայր քերիչներով, փոշեզրկվեն և լցվեն բիտումային խառնուրդով կամ բիտումային մածիկով:
գ. Փոսերի առկայությունը 1000 քմ ծածկի վրա պետք է լինի ոչ ավելի, քան 5 քմ: Փոսային նորոգման աշխատանքները պետք է կատարվեն երթևեկության նվազագույն ինտենսիվության պայմաններում, աշխատավայրը պետք է կահավորվի անհրաժեշտ ճանապարհային և լուսաազդանշանային համակարգով: Ծածկի փոսային նորոգումը պետք է կատարվի շինարարական նորմերի և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան և նույն տիպի ու հատիկային կազմ ունեցող ասֆալտբետոնյա խառնուրդով` ապահովելով շինարարական նորմերով նախատեսված անհրաժեշտ խտացումը: Այն դեպքում, երբ ծածկի փոսային նորոգման աշխատանքը կատարվում է թունելի ամբողջ երկարությամբ և լայնությամբ, տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելով պետք է ժամանակավորապես դադարեցվի և իրականացվի լեռնանցքային վերգետնյա կրկնորդ երթուղով:
դ. Երթևեկամասի ծածկի հետ անիվի կառչման գործակիցը պետք է տարեկան մեկ անգամ ստուգվի և լինի ոչ պակաս 0.6-ից կամ ավտոմեքենայի արգելակումից հետո մինչև նրա լրիվ կանգառը անցած ճանապարհը չպետք է գերազանցի 10, 24, 42 մ համապատասխանաբար ավտոմեքենայի 40, 60, 80 կմ/ժամ արագությամբ շարժվելու դեպքում:
ե. Թունելի երթևեկամասը և մայթերը շաբաթական առնվազն 2 անգամ, իսկ պատերն ամսական մեկ անգամ պետք է լվացվեն մրից ու փոշուց` հակահրդեհային համակարգի միջոցով կամ ջրցան մեքենայով:
2) Ջրահեռացման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Ջրահեռացման համակարգի տարրերը մշտապես պետք է գտնվեն մաքուր վիճակում և ապահովեն ջրի ազատ հոսքը:
բ. Թունելի ճակատամուտքերի եզրապատերի և հենապատերի հետնամասերում գտնվող վաքերը, ինչպես նաև ջրահեռացման լեռնային առուները պետք է լինեն մաքուր, զերծ տիղմից ու թափվածքներից և ապահովեն ջրի ազատ հոսքը:
գ. Մայթերի և պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով տեղադրված ցամաքուրդային և ջրթող խողովակները մշտապես պետք է լինեն մաքուր և զերծ տիղմի նստվածքներից ու թափվածքներից: Խցանումների հայտնաբերման դեպքում պետք է վերացնել դրանց առաջացման պատճառները:
դ. Տիղմազտիչները մշտապես պետք է լինեն մաքուր և առանց ճաքերի:
ե. Դիտահորերը մշտապես պետք է լինեն սարքին ու մաքուր և ապահովեն դրանցում տեղադրված սարքավորումների և հաղորդակցումների անխափան աշխատանքը:
զ. Թունելային երեսարկման պատերից գրունտային ջրերի հոսքի, կաթոցի կամ խոնավացման տեղերի հայտնաբերման դեպքում, սվաղի հաստության հաշվին, առանց վնասելու մետաղական ցանցը, պետք է ստեղծել ջրահավաք փորվածք` մեկուսացնելով մակերեսը բիտումով կամ ջրադիմացկուն ներկով, ճկափողի շուրթը սոսնձով կպցնելով փորվածքի հատակին, իսկ մյուս ծայրը տեղադրելով մոտակա տիղմազտիչի մեջ: Այն դեպքում, երբ փողրակը չի ապահովում ջրահեռացումը (ջրի ելքը մեծ է 1-3 լիտր/ժամ) պատերի վրա արվում են ատամնաորմածքներ և դրանք միացվում են տիղմազտիչին: Թունելի առաստաղային մասից հոսող ջուրը հավաքվում է մետաղական կամ պլաստիկ կախովի խողովակներով, փողրակներով կամ ատամնաորմածքներով: Ջրի հոսքի վերացումից հետո ջրահավաք փորվածքները և ատամնաորմածքները մշակվում են ցեմենտի շաղախով: Պետք է արգելակել թունելի պատերից և առաստաղից առաջացող ջրահոսքերը և ջրի կաթոցները թունելի երթևեկամասի ու մայթերի վրա: Պարտադիր պետք է կատարել բոլոր ջրահոսքերի և կաթոցների կազմակերպված հեռացում դեպի թունելի դրենաժային համակարգ: Ձմեռվա սեզոնին նաև պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ` առկա ջրահոսքերի և կաթոցների սառցակալման դեմ: Մշտապես պետք է իրականացվեն ջրահոսքերի ջրամեկուսացման աշխատանքներ թունելի երեսարկի ողջ մակերեսով:
3) Օդափոխության համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել բոլոր օդափոխիչների աշխատանքը` շահագործման կանոններին դրանց համապատասխանությունը որոշելու նպատակով և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
բ. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչ հորանների և օդամուղ անցքերի մաքրությունն ու անցքերի փականների աշխատանքը և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
գ. Ածխածնի օքսիդի (CO) սահմանային թույլատրելի պարունակությունը օդերևութաբանական անբարենպաստ պայմանների և տրանսպորտային միջոցների առավելագույն հոսքի դեպքում չպետք է գերազանցի 100 մլգ/խոր. մ: Ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում:
դ. Օդամղիչներով մղվող օդի արագությունը թունելի տրանսպորտային ծավալում (եզրաչափերից ներս գտնվող հատվածում), չհաշված երթևեկող տրանսպորտային միջոցների ազդեցությունը, չպետք է գերազանցի 6 մ/վրկ:
ե. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչների աշխատանքի կառավարումը ինչպես կենտրոնական կառավարման խցիկից, այնպես էլ անմիջական օդափոխիչների խցիկից և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
զ. Թունելի պահպանման մատյանում պետք է կատարել օդափոխիչների աշխատանքի վերաբերյալ ամենօրյա գրանցումներ` նշելով յուրաքանչյուր օդափոխիչի աշխատած ժամանակահատվածները և ռեժիմները:
4) Լուսավորման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Օրական առնվազն մեկ անգամ պետք է ստուգել լամպերի, վարդակների, խրոցների, վահանների առկայությունը և դրանց աշխատանքը, ինչպես նաև լուսավորման համակարգի ավտոմատ կառավարումը: Դրանց բացակայության կամ անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
բ. Թունելի լուսավորությունը պետք է մշտապես ապահովի բնական լուսավորությունից արհեստականին անցման սահունությունը: Այդ նպատակով, թունելի ճակատամուտքերից սկսած երթևեկամասի առանցքային հատվածում ծածկի հորիզոնական լուսավորությունը պետք է լինի ստորև բերված աղյուսակում տրված պահանջներից ոչ պակաս.
Լուսավորման ռեժիմ |
Լուսավորությունը (լյուքսերով) ճակատամասից հաշված հեռավորության վրա (մետրերով) | ||||
0 |
25 |
50 |
75 |
100 և ավելի | |
Ցերեկային ժամեր |
750 |
600 |
400 |
200 |
30 |
Գիշերային ժամեր |
30 |
30 |
30 |
30 |
30 |
գ. Երթևեկամասի ծածկի լուսավորման առավելագույն պայծառության հարաբերությունը հարևան հատվածի լուսավորման նվազագույն պայծառությանը չպետք է գերազանցի 3:1-ին:
դ. Թունելների օդափոխության և լուսավորության ուղիները, ինչպես նաև սպասարկման տարածքները մշտապես պետք է ունենան լուսավորման հնարավորություն` զննումները, ուսումնասիրությունները և նորոգման աշխատանքները իրականացնելու համար:
ե. Լուսավորության ցուցանիշները թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում:
5) Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի ճակատամուտքերի մոտեցումներում տեղադրված անհրաժեշտ ճանապարհային նշանների առկայությունը և դրանց ընթեռնելիությունը: Անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով: Արդյունքների մասին գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
բ. Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի հեռախոսակապի և բարձրախոսների աշխատանքը: Անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:
գ. Մշտական հսկողություն ապահովել թունելի երկարությամբ խցիկներում տեղադրված մուտքն արգելող ազդանշանային համակարգի (ինչպես թունելի խցիկներում տեղադրված կետերից, այդպես էլ կենտրոնական կառավարման խցիկից) նորմալ աշխատանքների վերաբերյալ:
6) Թունելային շինություններ, կահավորանք և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. Մայթերը պետք է լինեն մաքուր։
բ. Ճանապարհային նշանները պետք է լինեն ընթեռնելի և տեղադրված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համաձայնեցված ճանապարհային նշանների տեղաբաշխման սխեմային համապատասխան: Խստիվ արգելվում է պետական ստանդարտներին չհամապատասխանող նշանների տեղադրումը:
գ. Մայթերը և պաշտպանիչ գոտու եզրաքարերը պետք է լինեն նշագծված:
դ. Թունելի առանցքային գծանշումը մշտապես պետք է լինի ընթեռնելի և համապատասխանի գործող նորմերին:
ե. Թունելի մուտքային մասերում պատերը երկու կողմից պետք է ներկված լինեն լուսանդրադարձիչ սպիտակ ներկով` 100 մ երկարությամբ և 1.5 մ բարձրությամբ: Թունելի մյուս հատվածների պատերը պետք է ներկված լինեն համաձայն գործող նորմերի:
7) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիներ, հորիզոնական սալ, միջնորմներ և դրանց նորոգման հիմնական պահանջներն են`
ա. Թունելում առաջացած ճաքերը պետք է նորոգվեն` հետագա զարգացումը կանխելու նպատակով: Ըստ անհրաժեշտության ճաքերը պետք է սվաղվեն կամ կատարվի տորկրետացում մետաղական ցանցի և որմակերի հեղյուսների (անկերների) տեղադրումով:
բ. Ամրանները պետք է փակված լինեն բետոնի պահպանիչ շերտով: Ամրանների բաց լինելու դեպքում պետք է վերականգնումը իրականացնել սվաղով կամ տորկրետացումով:
գ. Թունելի երեսարկի վրա առաջացած վնասվածքները և/կամ թերությունները (բետոնի քայքայված և/կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` բետոնացման կամ տորկրետացման աշխատանքների իրականացմամբ:
դ. Թունելի պատերի վրա առաջացած վնասվածքները և/կամ թերությունները (սվաղի քայքայված և/կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` սվաղման աշխատանքների իրականացմամբ:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
6. Թունելի պահպանման կապալառուն պարտավոր է վարել թունելի պահպանման աշխատանքների մատյան, որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառուի թունելի պահպանման հերթափոխի գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` թունելի պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնին և/կամ տվյալ թունելի պահպանումը իրականացնող կապալառուին իրազեկել թունելի վիճակի մասին:
7. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման գնահատումը և կատարված աշխատանքների ընդունումը իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման «3»-րդ կետում նշված դրույթները, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման հավելված N 1-ում նշված միջպետական նշանակության և հավելված N 2-ում նշված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի հրամանով սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:
8. Թունելի պահպանման աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`
1) Պահպանման միջանկյալ դիտարկում
Թունելի պահպանման միջանկյալ դիտարկումները իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է թունելի պահպանման համապատասխանությունը սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջներին և առկա թերություններն արձանագրվում են թունելի պահպանման աշխատանքների միջանկյալ դիտարկման ամփոփագրում (Ձև 1): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև թունելի պահպանման աշխատանքների մատյանում: Թունելի պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում և թունելի պահպանման աշխատանքների մատյանում գրանցումների հիման վրա կատարվում է թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:
2) Թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում
Թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը իրականացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է թունելի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով թունելի պահպանման աշխատանքների ընդունման ամսական ամփոփագրում (Ձև 2):
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`_____________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը (կմ)` _________________
_____________________________________________________________________________
Հ/հ |
Թերությունները |
Թերության տեղադրությունը |
Վերացման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
ա/ Երթևեկամաս և մայթեր | |||
1. |
|||
2. |
|||
….. |
|||
բ) Ջրահեռացման համակարգ | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
գ) Օդափոխության համակարգ | |||
1. |
|||
2. |
|||
……. |
|||
դ) Լուսավորման համակարգ | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
ե) Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
զ) Թունելային շինություններ և կահավորանք | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
է) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիների հորիզոնական սալ և միջնորմներ | |||
1. |
|||
2. |
|||
…… |
Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`__________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը (կմ)` ________
____________________________________________________________________
Տարին ________________ ամիսը ___________________
NN ը/կ |
Թունելի պահպան-ման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվա-զեցման ընդհա-նուր տոկոսը |
Նվա-զեցվող գումարը | ||||||
Երթևեկա-մաս և մայթեր |
Ջրա-հեռացման համա-կարգ |
Օդափո-խության համա-կարգ |
Լուսա-վորման համա-կարգ |
Կապի, հակա-հրդեհային, արգելա-փակման և ազդա-նշանային համա-կարգեր |
Թու-նելային շինու-թյուններ և կահա-վորանք |
Թունելի երեսարկ, օդափո-խության ուղիների հորիզո-նական սալ և միջ-նորմներ | ||||
Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ __________________ դրամ։
Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 3
Թունելի պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձև
1. Կապալառու __________________________
2. Պատվիրատու ________________________
3. Կապալի պայմանագիր N _______________.
4. Ճանապարհի անվանումը _____________________________________
5. Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը` կմ __.
6. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ`
Արձանագրված թերության հայտնաբերման |
Արձանագրված թերության վերացման մասին գրառումներ | |||||||||
Ամսա-թիվ |
Կոնստրուկ-տիվ տարր |
Թերու-թյան տեղա-դրու-թյունը |
Արձա-նագրված թերության նկարա-գրու-թյունը |
Վերաց-ման ժամ-կետը |
Թերու-թյունը արձա-նագրողի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Վերացված է |
Սահման-ված ժամ-կետում չի վերացվել |
Ստու-գումը իրակա-նացնողի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
7. Գրառումներ կատարված զննումների վերաբերյալ`
Զննման օրը, ամիսը |
Արձանագրված թերություն/վնասվածք (նշել որ համակարգում կամ որ կոնստրուկտիվ տարրերում) |
Կապալառուի հերթափոխի պետի ստորա-գրությունը |
Կապալառուի թունելի պահպանման պատասխա-նատուի հանձնարա-րականը |
Կապալառուի թունելի պահպանման պատասխա-նատուի ստորա-գրությունը |
Թերության / վնասվածքի վերացման համար կատարված աշխա-տանքները և դրանց կատարման օրը, ամիսը |
Մեկնա-բանություն |
8. Տեղադրված «փարոսների» վերաբերյալ գրառումներ`
Զննման օրը, ամիսը |
«Փարոսների» տեղադրությունը |
Մանրամասներ |
Կապալառուի հերթափոխի պետի ստորագրությունը |
Մեկնաբա-նություն |
9. Օդափոխության համակարգի աշխատանքի վերաբերյալ գրառումներ`
Օդափոխության համակարգ (նշել օդափոխիչը) |
Օդափոխիչի աշխատած ժամանակահատվածը (նշել օրը, ամիսը, ժամերը) և ռեժիմը |
Կապալառուի հերթափոխի պետի ստորագրությունը |
10. Գրառումներ թունելի պահպանման կատարված այլ աշխատանքների վերաբերյալ՝
Աշխատանքի տեսակը |
Տեղադրությունը |
Աշխատանքի կատարման օրը, ամիսը |
Կապալառուի հերթափոխի պետի ստորագրությունը |
9. Պատասխանատուի կողմից թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները:
10. Պատասխանատուի կողմից թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն` աղյուսակ N 1-ում բերված տոկոսաչափերով նվազեցումով, եթե սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները լիարժեք ապահովված չեն:
Աղյուսակ N 1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը
Թունելի կոնստրուկտիվ տարրերի թերությունները և վերացման ժամկետները |
% թունելի պահպանման արժեքից |
ա) Երթևեկամաս և մայթեր, այդ թվում՝ |
15 |
Երթևեկամասի և մայթերի վրա աղբի, ավելորդ առարկաների, ձյան և սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 ժամ): Երթևեկամասի, մայթերի և պատերի վրա մրի ու փոշու առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
10 |
3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր) |
2 |
1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
3 |
բ) Ջրահեռացման համակարգ , այդ թվում՝ |
15 |
Թունելի ճակատամուտքերում եզրապատերի և հենապատերի հետնամասում գտնվող վաքերում, ջրահեռացման լեռնային առուներում տիղմի, թափվածքների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
3 |
Մայթերի ու պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով տեղադրված ցամաքուրդային և ջրթող խողովակներում տիղմի և լցվածքների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
3 |
Տիղմազտիչներում և դիտահորերում ճաքերի և ավելորդ առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր) |
2 |
Թունելային երեսարկման պատերի վրա գրունտային ջրերի հոսք և կաթոց, որոնք հնարավոր է վերացնել առանց կապիտալ վերականգնման (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
7 |
գ) Օդափոխության, լուսավորման, կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր, այդ թվում՝ |
55 |
Օդափոխության համակարգի ցանկացած անսարքություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
25 |
Պահանջվող լուսավորության ոչ պատշաճ ապահովում (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր, լուսավորման լամպերի անսարքության կամ բացակայության դեպքում` 1 ժամ) |
25 |
Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգերի ցանկացած անսարքություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
5 |
դ) Թունելային շինություններ և կահավորանք , այդ թվում՝ |
5 |
Ճանապարհային նշանների պահանջվող քանակի բացակայություն կամ դրանց ոչ բավարար ընթեռնելիություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
2 |
Մայթերի և պաշպանիչ գոտու եզրաքարերի նշագծված չլինելը (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
1 |
Թունելի առանցքային գծանշման բացակայումը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
2 |
ե) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիների հորիզոնական սալ և միջնորմներ, այդ թվում՝ |
10 |
Թունելում չմշակված ճաքերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
3 |
Թունելում բաց ամրանների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
3 |
Թունելում բետոնի և/կամ սվաղի քայքայված և/կամ շերտազատված հատվածների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 10 օր) |
4 |
11. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելի տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում թունելների պահանջվող չափանիշներով պահպանումը ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռքբերումը:
13. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթները անց են կացվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
14. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`
1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` թունելների շինարարության և/կամ թունելների պահպանման և/կամ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոլորտներում։
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`
Հ/հ |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Սեփականության ձևը |
1 |
Ուղևորաբեռնատար ավտոմեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
2 |
Ջրթող ավտոմեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
3 |
Ամբարձիչ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
4 |
Կոմպրեսոր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
5 |
Գլդոն (> 5 տ) |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
6 |
Էքսկավատոր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
7 |
Եռակցման համակարգ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
8 |
Էլեկտրասնուցման համակարգի վերականգնման համար անհրաժեշտ սարքավորումներ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
9 |
Ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը որոշելու սարքավորում |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
10 |
Լուսավորության ցուցանիշները որոշելու սարքավորում |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
3) Բացի նշված սեփական մեքենասարքավորումներից` մնացած պահանջվող մեքենասարքավորումների քանակի մեկ չորրորդն է թույլատրվում վարձակալել, սակայն պայմանով, որ վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները վարձակալության ժամանակահատվածում չեն օգտագործվելու վարձատուի կողմից և/կամ չեն տրամադրվի այլ կազմակերպությանը և/կամ անհատին։
4) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ`տրանսպորտի և/կամ շինարարության բնագավառի բարձրագույն և/կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ:
15. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Թիվ 2 հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 710-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման սկզբունքները և մեթոդիկան:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական խնդիրներն են`
1) Տրանսպորտային միջոցների շուրջտարյա, անընդհատ երթևեկության ապահովումը` ճանապարհների համար հաշվարկված արագությունների, առանցքային բեռնվածքների հաշվարկներին համապատասխան։
2) Աշխատանքի և նյութատեխնիկական ռեսուրսների նվազագույն ծախսերով կամուրջների երաշխավորված անվտանգ ու տեխնիկապես բարեկարգ վիճակի և նրանց ծառայության հաշվարկային ժամկետի ապահովում։
3) Կամուրջների արտաքին տեսքի պատշաճ վիճակում պահպանում:
2. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի գլուխ IV «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական սկզբունքն է` կամուրջների կոնստրուկտիվ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելումը, որի համար անհրաժեշտ է իրականացնել կամուրջների զննման, հսկողության, խնամքի և կանխարգելիչ նորոգման ամբողջական աշխատանքներ: Նշված աշխատանքները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական նորմերին, կանոններին և այլ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են կամուրջների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`
1) Զննումների և դիտարկումների իրականացում:
Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի կամուրջների պահպանման պատասխանուտուի կողմից նվազագույնը երեք օրը մեկ անգամ: Զննումները և դիտարկումերը պետք է ուղղված լինեն` կամրջի ընդհանուր վիճակի գնահատմանը, վնասվածքների և առաջացած թերությունների հայտնաբերմանը:
Զննումները և դիտարկումները իրականացնելու ժամանակ պետք է օգտագործել հետևյալ հիմնական սարքավորումները` լուսանկարչական ապարատ, հեռադիտակ, խոշորացույց, թեոդոլիտ, արանքչափիչներ, հարթաչափ, ուղղալար (OP-2 տիպի կամ հավասարազոր), մետաղական քանոններ (0.5 և 1.0 մ), մետաղական և փայտյա մուրճեր, չքայքայող մեթոդով ստուգման համար սարքավորումներ:
Զննումները և դիտարկումները պետք է իրականացվեն հետևյալ կոնստրուկտիվ տարրերի վիճակը ուսումնասիրելու նպատակով`
Կոնստրուկտիվ տարրի անվանումը Զննման ենթարկվում են` Հատուկ ուշադրության արժանացնել` Ճանապարհային ծածկ և մայթեր Անհարթություն, ճաքեր և փոսեր, վնասվածքներ, նստվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Կողնակներ Անհարթություն և փոսեր, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Թեքլանջ Հարթեցում, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Պարսպող համակարգ (արգելափակոցներ) Վնասվածքներ, բացակայություն Ջրահեռացման համակարգ Վնասվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Ենթակամրջային գոտի Հենապատեր, կարգավորիչ պատեր և ջրահեռացման վաքեր Քայքայում, վնասվածքներ Ենթակամրջային բացվածք Նեղացում, հենարանների ողողում, ողողատների առկայություն Կամրջային պաստառ Ճանապարհային ծածկ Անհարթություն, ճաքեր և փոսեր, վնասվածքներ, նստվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Կամրջի կապակցումը մոտեցումներին Նստվածքներ, ճաքեր և փոսեր Պարսպող համակարգ (արգելափակոցներ) Վնասվածքներ, բացակայություն Մայթեր Ճաքեր, փոսեր, այլ վնասվածքներ Ջրահեռացման համակարգ Բացակայություն, վնասվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն Կամրջով անցնող կոմունիկացիաներ Ամրացում և վնասվածքներ, որոնք կարող են վնաս պատճառել կամրջին Դեֆորմացիոն կարեր Վնասվածքներ Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնյա, բետոնյա և քարե) Հեծաններ Ճաքեր, խոնավացման գոտիների առկայություն, դեֆորմացիաներ, քայքայում, այլ վնասվածքներ Թռիչքային կառուցվածքներ (երկաթյա) Հեծաններ Դեֆորմացիաներ, ճաքեր, ներկի վնասվածքներ, այլ վնասվածքներ Դուրգամակարեր և եռակցման կարեր Ընդհանուր վիճակ, կոռոզիա և այլ վնասվածքներ Հենարաններ Հենարան Ընդհանուր վիճակ, ճաքեր, քայքայում, թեքվածք և այլ վնասվածքներ Հիմք (երևացող մաս) Ընդհանուր վիճակ, ճաքեր, քայքայում, թեքվածք, ողողում և այլ վնասվածքներ Հենարանային մասեր Հենարանային մասեր Աղտոտվածություն, հենարանային մասերի թեքության անկյուն, կոռոզիա, ռետինե մասերի վնասվածքներ, բետոնի քայքայում
Կամրջային մոտեցումներ
Կապալառուի կամուրջների պահպանման պատասխանատուն պարտավոր է գրանցումներ կատարել կապալառուի կամրջի պահպանման մատյանում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված վնասվածքները կամ թերությունները վերացնելու ուղղությամբ, երթևեկության անվտանգությանը վտանգ սպառնալու կամ արտակարգ իրավիճակների դեպքում, շտապ (մեկ ժամվա ընթացքում) զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
2) Հսկողության ապահովում: Հսկողությունն իրականացնում է կապալառուի կամրջի պահպանման պատասխանատուն` առնվազն շաբաթական մեկ անգամ: Արդյունքները և հանձնարարականները (ներառյալ կատարման ժամկետները) գրանցվում են կապալառուի կամրջի պահպանման մատյանում:
3) Խնամքի և կանխարգելիչ նորոգման ապահովում: Կամրջի կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների, համակարգերի խնամքի և կանխարգելիչ նորոգման աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները: Որպես խնամքի և կանխարգելիչ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել կամրջի մաքրման, աղբի և ձյան (սառույցի) հեռացման, կամրջային շինությունների և կահավորանքի աշխատանքային վիճակում գտնվելու ապահովման, երթևեկամասի և մայթերի շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, կամրջի վրա առաջացած թերությունների / վնասվածքների վերացման աշխատանքներ:
4. Ստորև բերված են կամրջի հիմնական կոնստրուկտիվ տարրերի պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնց ապահովման նպատակով կապալառուն պարտավոր է տեղամասում իրականացնել հերթապահություն:
Կամրջի պահպանման ենթակա կոնստրուկտիվ տարրերը և դրանց պահպանման հիմնական պահանջները
N |
Կոնստրուկտիվ տարրի անվանումը |
Պահպանման պահանջը |
Պահպանման պահանջը ապահովելու համար պահանջվող հիմնական աշխատանքներ, որոնք կապալառուի կողմից պարտադիր են կատարման |
1 . |
Կամրջային մոտեցումներ |
|
1. Կողնակների հարթեցում |
2. |
Ենթակամրջային գոտի |
Ենթակամրջային գոտու պահպանումը սույն կարգի |
1. Ենթակամրջային թեք լանջերի մաքրում աղբից, բուսականությունից և ավելորդ առարկաներից |
3. |
Կամրջային պաստառ |
Կամրջային պաստառի պահպանումը սույն կարգի |
1. Կամրջային պաստառի մաքրում աղբից, ձյունից (սառույցից), բուսականությունից և ավելորդ առարկաներից |
4. |
Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնյա, բետոնյա և քարե) |
Թռիչքային կառուցվածքների պահպանումը սույն կարգի |
1. Թռիչքային կառուցվածքների մաքրում ցեխից և աղբից |
5. |
Թռիչքային կառուցվածքներ (երկաթյա) |
Թռիչքային կառուցվածքների պահպանումը սույն կարգի |
1. Թռիչքային կառուցվածքների մաքրում ցեխից, յուղաբծերից և աղբից: Վնասված ներկի վերականգնում |
6. |
Հենարաններ |
Հենարանների պահպանումը սույն կարգի |
1. Ճաքերի, ջարդվածքատեղերի վերանորոգում |
7. |
Հենարանային մասեր |
Հենարանային մասերի պահպանումը սույն կարգի |
1. Հենարանային մասերի մաքրում ցեխից |
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
5. Կապալառուն պարտավոր է վարել կամրջի պահպանման աշխատանքների մատյան (Ձև 3), որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառուի տարածքային (կամրջի տեղակայման) գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պետական կառավարման մարմնի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` կամրջի պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնին և/կամ տվյալ կամրջի պահպանումը իրականացնող կապալառուին իրազեկել կամրջի վիճակի մասին:
6. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման գնահատումը և կատարված աշխատանքների ընդունումը իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման «3»-րդ կետում նշված դրույթները, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման հավելված N 1-ում նշված միջպետական նշանակության և հավելված N 2-ում նշված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի հրամանով սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:
7. Կամրջի պահպանման աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`
1) Պահպանման միջանկյալ դիտարկում
Կամրջի պահպանման միջանկյալ դիտարկումները իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է կամրջի պահպանման համապատասխանությունը սույն կարգի բաժին II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջներին և առկա թերություններն արձանագրվում են կամրջի պահպանման աշխատանքների միջանկյալ ուսումնասիրության ամփոփագրում (Ձև 1): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև կամրջի պահպանման աշխատանքների մատյանում: Կամրջի պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում և կամրջի պահպանման աշխատանքների մատյանում գրանցումների հիման վրա կատարվում է կամրջի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:
2) Կամրջի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում
Կամրջի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը իրականացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է կամրջի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով կամրջի պահպանման աշխատանքների ընդունման ամսական ամփոփագրում (Ձև 2):
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`_________________________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող կամրջի տեղադրությունը (կմ)` ___________________
_______________________________________________________________________________
Հ/հ |
Թերությունները |
Թերության տեղադրությունը |
Վերացման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
ա/ Կամրջային մոտեցումներ | |||
1. |
|||
2. |
|||
….. |
|||
բ) Ենթակամրջային գոտի | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
գ) Կամրջային պաստառ | |||
1. |
|||
2. |
|||
……. |
|||
դ) Թռիչքային կառուցվածքներ | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
ե) Հենարաններ | |||
1. |
|||
2. |
|||
…… |
|||
զ) Հենարանային մասեր | |||
1. |
|||
2. |
|||
…… |
Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`__________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող կամրջի տեղադրությունը (կմ)` __________
____________________________________________________________________
Տարին ________________ ամիսը ___________________
NN |
Կամրջի պահպանման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվազեցման ընդհանուր տոկոսը |
Նվազեցվող գումարը | |||||
Կամրջային մոտեցումներ |
Ենթա-կամրջային գոտի |
Կամրջային պաստառ |
Թռիչքային կառուց-վածքներ |
Հենարան-ներ |
Հենարա-նային մասեր | ||||
Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ __________________ դրամ։
Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 3
Կամրջի պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձև
1. Կապալառու __________________________
2. Պատվիրատու ________________________
3. Կապալի պայմանագիր N _______________
4. Ճանապարհի անվանումը ________________________________________
5. Ճանապարհի վրա գտնվող պահպանվող կամրջի տեղադրությունը` կմ __
6. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ
Արձանագրված թերության հայտնաբերման մասին գրառումներ |
Արձանագրված թերության վերացման մասին գրառումներ | |||||||||
Ամսա-թիվ |
Կոնստրուկ-տիվ տարր |
Թերու-թյան տեղա-դրությունը |
Արձանա-գրված թերության նկարա-գրությունը |
Վերաց-ման ժամ-կետը |
Թերու-թյունը արձա-նագրողի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Վերաց-ված է սահման-ված ժամ-կետում |
Սահման-ված ժամ-կետում չի վերացվել |
Ստու-գումը իրակա-նացնողի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշ-տոնը և ստորա-գրու-թյունը |
7. Գրառումներ կատարված զննումների վերաբերյալ
Զննման օրը, ամիսը |
Արձանա-գրված թերություն |
Կապալառուի տեղամասի պետի ստորա-գրությունը |
Կապալառուի կամրջի պահպանման պատասխա-նատուի հանձնա-րարականը |
Կապալառուի կամրջի պահպանման պատասխա-նատուի ստորա-գրությունը |
Թերության |
Մեկնա-բանություն |
8. Գրառումներ կամրջի պահպանման կատարված աշխատանքների վերաբերյալ
Աշխատանքի տեսակը |
Տեղա-դրությունը |
Աշխատանքի կատարման օրը, ամիսը |
Կապալառուի կամրջի պահպանման պատասխանատուի ստորագրությունը |
8. Պատասխանատուի կողմից կամրջի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները:
9. Պատասխանատուի կողմից կամրջի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն` աղյուսակ N 1-ում բերված տոկոսաչափերով նվազեցումով, եթե սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները լիարժեք ապահովված չեն:
Աղյուսակ N 1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը
Կամրջի կոնստրուկտիվ տարրերի թերությունները և վերացման ժամկետները |
% կամրջի պահպանման արժեքից |
ա) Կամրջային մոտեցումներ և կամրջային պաստառ, այդ թվում՝ |
36 |
Երթևեկամասի, կողնակների, մայթերի վրա աղբի և ավելորդ առարկաների, ձյան, սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ) |
5 |
Երթևեկամասի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն, մայթերի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր) |
3 |
Երթևեկամասի վրա 1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի առկայություն, նստվածքների առկայություն, մայթերի վրա փոսերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
3 |
Կողնակները հարթեցված չեն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
3 |
Պարսպող համակարգը (արգելափակոցները), ճանապարհային նշանները բացակայում են և/կամ ոչ պահանջվող քանակով են տեղադրված կամ վնասված են կամ վերանորոգված չեն, ճանապարհային նշագծումը բացակայում է կամ վնասված է կամ վերանորոգված չէ (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր) |
2 |
Կամրջային պաստառի, դեֆորմացիոն կարերի, մայթերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ): Ձմեռվա ժամանակահատվածում նաև ձյան կամ մերկասառույցի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 ժամ): |
5 |
Կամրջային պաստառի երթևեկամասի և/կամ մայթերի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր) |
3 |
Կամրջային պաստառի երթևեկամասի վրա 1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի առկայություն, մայթերի վրա փոսերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
3 |
Բազրիքները, պարապետները, եզրաքարերը բացակայում են կամ վնասված են կամ վերանորոգված չեն: Բազրիքները և պարապետները ներկված չեն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
4 |
Դեֆորմացիոն կարերի վնասվածքների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
5 |
բ) Ենթակամրջային գոտի, այդ թվում՝ |
13 |
Ենթակամրջային թեք լանջերի և ենթակամրջային գոտում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ) |
5 |
Ենթակամրջային թեք լանջերը հարթեցված չեն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր) |
3 |
Ենթակամրջային գոտում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա առաջացած վնասվածքները (որոնք հնարավոր է վերականգնել առանց հիմնական վերակառուցում իրականացնելու) վերանորոգված չեն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
5 |
գ) Թռիչքային կառուցվածքներ | |
գ.1) Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնյա, բետոնյա և քարե), այդ թվում՝ |
19 |
Թռիչքային կառուցվածքների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների, սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ) |
5 |
Ճաքերի, ջարդվածքատեղերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
7 |
Չվերականգնված բետոնի պահպանիչ շերտի և չմշակված բացված ամրանների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
7 |
գ. 2) Թռիչքային կառուցվածքներ (երկաթյա), այդ թվում՝ |
19 |
Թռիչքային կառուցվածքների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն |
5 |
Մետաղյա կոնստրուկցիաները մաքրված չեն, ներկի վնասվածքների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
7 |
Վնասված դուրգամակարերի և եռակցման կարերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
7 |
դ) Հենարաններ, այդ թվում՝ |
19 |
Հենարանների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ) |
5 |
Հենարանների վրա չվերանորոգված ճաքերի և ջարդվածքատեղերի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր) |
7 |
Հենարանների վրա չջրամեկուսացված վնասված մակերեսի առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
7 |
ե) Հենարանային մասեր, այդ թվում՝ |
13 |
Հենարանային մասերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5 ժամ) |
5 |
Հենարանային մասերը յուղված և ներկված չեն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
4 |
Հենարանային մասերի թուլացված հեղյուսների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 օր) |
4 |
10. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամրջի տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում կամուրջների պահանջվող չափանիշներով պահպանումը ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռքբերումը:
12. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթները անց են կացվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
13. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կապալառուների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`
1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` կամուրջների շինարարության և/կամ կամուրջների պահպանման և/կամ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոլորտներում։
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`
Հ/հ |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Սեփականության ձևը |
1 |
Ուղևորաբեռնատար ավտոմեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
2 |
Ամբարձիչ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
3 |
Կոմպրեսոր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
4 |
Գլդոն (> 5 տ) |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
5 |
Եռակցման համակարգ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
6 |
Ինքնաթափ բեռնատար մեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
7 |
Գրեյդեր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
8 |
Ձյունմաքրիչ մեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
9 |
Կռունկ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
10 |
Լուսանկարչական ապարատ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
11 |
Հեռադիտակ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
12 |
Խոշորացույց |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
13 |
Թեոդոլիտ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
14 |
Արանքչափիչներ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
15 |
Հարթաչափ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
16 |
Ուղղալար (OP-2 տիպի կամ հավասարազոր) |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
17 |
Մետաղական քանոններ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
18 |
Մետաղական և փայտյա մուրճեր |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
19 |
Չքայքայող մեթոդով ստուգման սարքավորումներ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
3) Բացի նշված սեփական մեքենասարքավորումներից` մնացած պահանջվող մեքենասարքավորումների քանակի մեկ չորրորդն է թույլատրվում վարձակալել, սակայն պայմանով, որ վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները վարձակալության ժամանակահատվածում չեն օգտագործվելու վարձատուի կողմից և/կամ չեն տրամադրվի այլ կազմակերպությանը և/կամ անհատին:
4) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ` տրանսպորտի և/կամ շինարարության բնագավառի բարձրագույն և/կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ:
14. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |