ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 ապրիլի 2010 թ. |
N 162-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՐԵԲՈՒՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐՎԱԾ N 70 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 23-Ի N 138-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել` «Էրեբունի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով N 70 լիցենզիայի գործողությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2001թ. ապրիլի 23-ի N 138-Մ հրամանը և դրա հիմքով տրված N 70 լիցենզիան:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
