«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10510167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 ապրիլի 2010 թ. |
N 78-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշումը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թ. սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 291-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների`
1) 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կազմը ներառում է` նախարարին և (կամ) նախարարի առաջին տեղակալին, աշխատակազմի ղեկավարին և (կամ) աշխատակազմի ղեկավարի տեղակալին և համապատասխան պաշտոնատար անձանց:
Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»։
2) 4-րդ կետերի «քարտուղարությունը» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ա. Հարությունյան |