ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 օգոստոսի 2010 թ. |
N 1311-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵՏԻՔ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 166 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`
Հրամայում եմ՝
1. Կասեցնել «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թ-ի նոյեմբերի 27-ի N 606-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 166 լիցենզիայի գործողությունը` 032100-«Ֆիզկուլտուրա և սպորտ» (բակալավրի կրթական ծրագիր` առկա և հեռակա ուսուցման ձևերով), 051100-«Մանկավարժություն և մեթոդիկա» (բակալավրի կրթական ծրագիր` առկա և հեռակա ուսուցմամբ), 030500-«Իրավագիտություն» (բակալավրի կրթական ծրագիր, հեռակա ուսուցմամբ), 080300-«Ֆինանսներ» (բակալավրի կրթական ծրագիր, հեռակա ուսուցմամբ), 031300-«Օտար լեզու և գրականություն» (բակալավրի կրթական ծրագիր, հեռակա ուսուցմամբ), մասնագիտությունների մասով` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ (ա), 4-րդ (ա), 6-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (ուսումնական տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական պլանի, ուսումնաարտադրական պրակտիկայի պայմանագրերի, ուսումնամեթոդական ապահովվածության) խախտման հիմքերով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |