ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հունվարի 2010 թ. ք. Երևան |
N 33-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆ ՆԱՅՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԾ N 00523 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00003, N 00004 ՈՒ N 00005 ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 26-ի N 3/7 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ՎԱՆ ՆԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00523 լիցենզիան և N 00003, N 00004 ու N 00005 լիցենզիայի ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Սարգսյան
![loading...](/static/img/loader.gif)