«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հուլիսի 2010 թ. |
թիվ 514-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 718-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N 718-Ն հրամանով հաստատված կարգի.
1) 4-րդ կետում «(2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2009 թվականի սեպտեմբերի 12-ը)» բառերը փոխարինել «(2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 15-ը)» բառերով։
2) 9-րդ կետում «(2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2009 թվականի հոկտեմբերի 24-ը)» բառերը փոխարինել «(2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2010 թվականի հոկտեմբերի 27-ը)» բառերով։
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Նախարար |
Տ. Դավթյան |