«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2010 թ. |
N 331-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` 2010թ. երիտասարդական օլիմպիական խաղեր. Սինգապուր. թեմային նվիրված «Սինգապուր 2010. Երիտասարդական օլիմպիական խաղեր. SINGAPORE 2010 YOUTH OLIMPIC GAMES» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` 2010թ. երիտասարդական օլիմպիական խաղեր. Սինգապուր. թեմային նվիրված «Սինգապուր 2010. Երիտասարդական օլիմպիական խաղեր. SINGAPORE 2010 YOUTH OLIMPIC GAMES» նամականիշը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հուլիսի 12-ի N 331-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`
Մ. Վարդանյան