ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 1115-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 09-Մ ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԻՄՔՈՎ ՏՐՎԱԾ N 115 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ N 115 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել ««Մոնթե Մելքոնյան» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թ. հունվարի 7-ի N 09-Մ հրամանը և դրա հիմքով տրված N 115 լիցենզիայի վկայականը, և այդ կապակցությամբ, դադարեցնել N 115 լիցենզիայի գործողությունը։
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին։
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։
Նախարար` |
Ա. Աշոտյան |