ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2009 թ. |
N 615-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով` «ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 9-ի, «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 12-ի, «ԵՐԱՐՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 12-ի, «ՀՈՒՍՈ ԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 12-ի և «ԱՊԵՐԼԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 579-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը`
1. «ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի նոյեմբերի 2-ի N ՏԿՈՒ 00128 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 10-ից:
2. «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՔՈՒՅՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 11-ի N ՏԿՈՒ 00210 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 13-ից:
3. «ԵՐԱՐՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի N ՏԿՈՒ 00214 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 13-ից:
4. «ՀՈՒՍՈ ԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի N ՏԿՈՒ 00213 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 13-ից:
5. «ԱՊԵՐԼԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 3-ի N ՏԿՈՒ 00202 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 9-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |