ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 759-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹՎԻՆՍ ԹԱՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 1 եզրակացությունը՝ «ԹՎԻՆՍ ԹԱՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում» գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ.
«ԹՎԻՆՍ ԹԱՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում» գործունեության իրականացման լիցենզիա։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |