Գլխավոր տեղեկություն
Номер
N 506-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
15.09.2009
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
15.09.2009
Дата вступления в силу
16.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 506-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԻԱՄ-79» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԾ N 00022 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԹՎՈՎ 7 (ՅՈԹ) ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 21/9 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ՄԱՐԻԱՄ-79» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00022 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003, N 00004, N 00005, N 00006 և N 00007 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան