«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2010 թ. |
N 183-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը սահմանելու մասին» N 299-Ն հրամանում.
1. հրամանով հաստատված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ կետով.
«5.1 Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:»:
2. Հրամանով հաստատված թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ կետով.
«6.1 Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |