«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2010 թ. |
N 182-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել պետական պարգևներ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան թեմային նվիրված «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան. The Order "Saint Mesrop Mashtots"» նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |