ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. |
N 779-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վերոնիկա ԳԵՎորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առԵՎտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 177 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության 2003 թ. ապրիլի 16-ի N 235-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Ա. Թովմասյանի 2009թ. օգոստոսի 27-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2003թ. ապրիլի 16-ի N 235-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված N 177 լիցենզիան:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան