«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 օգոստոսի 2009 թ. ք. Երևան |
N 431-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշը, համաձայն հավելվածի։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
Հաստատված է
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. օգոստոսի 10-ի թիվ 431-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |