«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2009 թ. |
N 300-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, 32-րդ և 69-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 97-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված հավելված 1-ի՝
ա. 1-ին կետի 4-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
բ. 3-րդ կետի 4-րդ պարբերությունում «ՀՀ օրենքի» բառերից հետո լրացնել «15-րդ» բառը,
2) հրամանով հաստատված հավելված 4-ի 1-ին կետում «բնակավայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերը,
3) հրամանով հաստատված հավելված 6-ի 5-րդ կետում «վերականգնված» բառը փոխարինել «ընթացիկ» բառով,
4) հրամանով հաստատված հավելված 7-ի՝
ա. 3-րդ կետի ժգ), ժդ), ժե), ժզ), ժէ) և ժը) ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
բ. 3-րդ կետը լրացնել նոր ժբ.1), ժբ.2), ժբ.3), ժբ.4), ժբ.5), ժբ.6), ժբ.7) և ժբ.8) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«ժբ.1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումի հիման վրա.
- ամուսնության գրանցման պահին ծնողի, ծնողներից մեկի ազգանվան փոխման դեպքերում երեխայի (մինչև 18 տարեկան) ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև՝ երեխայի ազգանունը.
- եթե երեխայի, նրա ծնողի, ծնողներից մեկի օրենսդրությամբ սահմանված կարգով անվան, ազգանվան, հայրանվան փոխման կապակցությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ անմիջապես համապատասխան փոփոխություններ չեն կատարվել: Տվյալ դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների (ծնողի) վերաբերյալ տեղեկությունները, երեխայի ազգանունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ հայրանունը.
ժբ.2) ծննդյան ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների (ծնողի) ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի, իսկ երեխայի դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա.
ժբ.3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումի հիման վրա, բացառությամբ՝ մահվան կամ որդեգրման.
- քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և անձը հաստատող փաստաթղթերում առանձին տառերի անհամապատասխանության դեպքերում ուղղումներ կատարվում են տվյալ անձի վերաբերյալ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցումներում (օրնակ` Արփի-Արբի, Արայիկ-Արաիկ, Մկրտիչ-Մգրտիչ, Վարթան-Վարդան, Ավակ (Ավաք)-Ավագ, Մարիաննա-Մարիանա, Ջուլիետտա-Ջուլիետա, Թամար-Թամարա, Իվանի-Իվանովիչ-Իվանովնա և այլն), ինչպես նաև ծննդավայրի (օրնակ՝ Գավառ-Գավար, Ղափան-Խապան-Կապան, Ճամբարակ-Չամբարակ և այլն).
ժբ.4) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն անձի (ում վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտը) կամ նրա ծնողների անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը, բնակության վայրը, ծննդյան վայրը և այլն.
- եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների անունը, ազգանունը, հայրանունը կամ ազգությունը՝ ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև որդեգրման (դստերագրման) և հայրության ճանաչման ակտի գրանցումներում.
ժբ.5) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են սխալ տեղեկություններ կամ քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին թույլ տրվել սխալներ (աղավաղումներ, տեղեկությունների կամ առանձին բառերի բացթողումներ).
ժբ.6) եթե երեխայի անունը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված է թերի (փաղաքշական կամ փոքրացնող).
ժբ.7) սեռը փոխելու կապակցությամբ (հերմոֆրոդիտների) անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս.
- անունը և սեռը ուղղելիս՝ ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ գրանցումներում.
ժբ.8) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են երկու անուն, ազգանուն կամ հայրանուն.».
գ. 3-րդ կետի վերջին պարբերության «ժդ, ժե, ժզ, ժէ, ժը» բառերը փոխարինել «ժբ.4, ժբ.5, ժբ.6, ժբ.7, ժբ.8» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Գ. Դանիելյան |