ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2009 թ. |
N 709-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱԿ» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «ԵՐԵՎԱԿ» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 50 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |