«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 250-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1840-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2007 թվականի առաջին կիսամյակի ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 66365.0 հազ. դրամ, որից` 2007 թվականի առաջին եռամսյակում` 45279.0 հազ. դրամ, և երկրորդ եռամսյակում` 21086.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային |
Բյուջետային ծախսերի |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
խումբը |
ենթա-խումբը |
առաջին |
առաջին |
ինն ամիս |
տարի(աճողական) | |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- |
- |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
01 |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ |
(34625.0) |
(35055.0) |
(35055.0) |
(35055.0) |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
|
02 |
Պետական ֆինանսական կառավարում |
(34625.0) |
(35055.0) |
(35055.0) |
(35055.0) |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
01. Գործադիր իշխա- |
(34625.0) |
(35055.0) |
(35055.0) |
(35055.0) |
|
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
(34625.0) |
(35055.0) |
(35055.0) |
(35055.0) |
|
|
գրասենյակային ապրանքներ |
|
(200.0) |
(200.0) |
(200.0) |
|
|
գույք և սարքավորումներ |
(9625.0) |
(9625.0) |
(9625.0) |
(9625.0) |
|
|
Սննդամթերք |
- |
(230.0) |
(230.0) |
(230.0) |
|
|
Սարքերի և սարքավորումների |
(25000.0) |
(25000.0) |
(25000.0) |
(25000.0) |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
34625.0 |
35055.0 |
35055.0 |
35055.0 |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
|
06 |
Այլ ծրագրեր |
34625.0 |
35055.0 |
35055.0 |
35055.0 |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
01. ՀՀ կառավարության |
34625.0 |
35055.0 |
35055.0 |
35055.0 |
|
|
ՀՀ կառավարություն |
34625.0 |
35055.0 |
35055.0 |
35055.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |