«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2009 թ. |
N 132-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգ»-ի 7-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի մարտի 25-ի «Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները հաստատելու մասին» N 114-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «φջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար φջ = 1» բառերը փոխարինել «φջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար φջ = 1, իսկ այլ դեպքերում φջ գործակիցը ընդունվում է արտադրող գործարանի հրահանգների համաձայն» բառերով.
2) «aռեց- ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02» բառերը փոխարինել «aռեց-ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02, իսկ այլ դեպքերում aռեց գործակիցը ընդունվում է արտադրող գործարանի հրահանգների համաձայն» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Նախարար` |
Ա. Հարությունյան |