«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
2 փետրվարի 2009 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, 7-րդ հոդվածի 5-րդ մասի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից տվյալ տարում կամ կիսամյակում արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին ներկայացվող դիմում-հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել տվյալ տարում կամ կիսամյակում արտոնագրային վճար վճարող համարվող ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից տրվող արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել արտոնագրային վճար վճարողների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը |
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
Գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսի համարը` |
Անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
Սկիզբը |
Ավարտը |
Ստորա-գրու-թյունը |
1. Բնակչության պատվերով կատարվող` | |||
1.1. կոշկեղենի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
1.2. բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալանտերեայի ապրանքատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
1.3. հագուստի արտադրություն և նորոգում |
|
|
|
1.4. գլխարկների արտադրություն և նորոգում |
|
|
|
1.5. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
1.6. հեծանիվների և այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի արտադրություն և նորոգում |
|
|
|
1.7. գեղազարդ և տնտեսական խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
1.8. ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
1.9. բրուտագործական տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
2. երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի և (կամ) ժամացույցների նորոգում և տեխնիկական սպասարկում |
|
|
|
3. կարուձևի, հելունագործության դասավանդում |
|
|
|
4. լեզուների ուսուցման դասընթացներ |
|
|
|
5. բուհեր և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ, այլ վճարովի դասընթացներ նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար |
|
|
|
6. պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
|
|
|
7. անկախ դերասանների գործունեություն` դրամատիկական դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, երգիչների, հեղինակների, ասմունքողների, համերգավարների |
|
|
|
8. կերպարվեստանոցների գործունեություն (քանդակագործների, նկարիչների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտանկարիչների, բեմի նախագծողների և ձևավորողների) գործունեություն |
|
|
|
9. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն |
|
|
|
10. տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից (խոհարարներ, սպասուհիներ, մատուցողներ, ծառաներ, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդներ, պահակներ, տնային դաստիարակչուհիներ, տնային ուսուցիչներ, քարտուղարներ, երթևեկ դայակներ և այլն) |
|
|
|
11. դարբնոցային գործունեություն |
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ` |
Դիմումատուի ստորագրությունը
|
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը |
Հավելված N 2 |
|
Հավելված N 3 |
ԴԻՄՈՒՄ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
Գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսի համարը` |
Սույնով հայտնում եմ, որ տվյալ տարվա ____________ ամսից մինչև 20___թ. ______________ ___-ին տրված N ________ արտոնագրի ժամկետի ավարտը պարտավորվում եմ կատարել պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված` ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարների չափով և ժամկետներում: |
Արտոնագրային վճար վճարողի
|
Հարկային (տարածքային) տեսչության Տեսուչ` |
Դիմումի ներկայացման օրը
«___» _______________ 20___թ.
Դիմումը լրացվում է 2 օրինակից և (Տ)ՀՏ-ի կողմից գրանցվելուց հետո դրա մեկ օրինակը հանձնվում է արտոնագրային վճար վճարողին: