«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10508370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2008 թ. |
N 431-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 401-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 425-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիայի, ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիայի, հանքարդյունահանման լիցենզիայի, հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 37-Ն հրամանը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 12-ի «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիայի և ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 401-Ն և 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 425-Ն հրամանները:
Նախարար` |
Ա. Հարությունյան |