ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1021-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 90 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |