ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1017-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 70 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|