ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 377-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻԼԻՋԱՆԻ ԲՈՒԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԾ N 00039 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի N 13/5 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ԴԻԼԻՋԱՆԻ ԲՈՒԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N 00039 լիցենզիան և թվով 17 (տասնյոթ) ներդիրները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար՝ |
Գ. Սարգսյան |