«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 ապրիլի 2009 թ. |
թիվ 335-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի՝ հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են տվյալ լրիվ մաշված գույքի համար պատասխանատվություն կրող անձը, ինչպես նաև անկախ գնահատող (տնտեսապես շահավետ լինելու դեպքում) կամ, անհրաժեշտության դեպքում, անկախ գնահատողների խումբ: Հիմնարկի լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև մեկ մասնագետ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, իսկ կազմակերպության լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում` մեկ մասնագետ կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմնից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Տ. Դավթյան |