«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
3 ապրիլի 2009 թ. |
թիվ 317-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 1167-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
հրամանով հաստատված «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների» ցանկը լրացնել «1.2.15.» և «2.25» կետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.2.15. Ալկոհոլային խմիչքներ»
«2.25 Ավտոմեքենաների ապահովագրության ծառայություններ»։
Նախարար |
Տ. Դավթյան |