Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
29.01.2009
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
29.01.2009
Дата вступления в силу
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 34-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԿՈՒ N 00171 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հունվարի 23-ի N 1/6 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել

«ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԿՈՒ N 00171 լիցենզիան և լիցենզիայի 6 (վեց) ներդիրները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան