ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
14 օգոստոսի 2008 թ. |
N 114-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ ԲԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 07.08.08 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Տրանս-Ալյանս» ՍՊ ընկերության 04.08.08 թ. գրությամբ ներկայացված բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Տրանս-Ալյանս» ՍՊ ընկերությանը տրամադրել բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք. Երևան, Արարատյան 90/10 հասցեում:
Նախագահ՝ |
Գ . Խաչատրյան |