ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 հուլիսի 2008 թ. |
N 08-216-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 25.07.08 թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Մենդեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0620 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրբեկյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0263 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 26.06.08 թ. N 08-179-Լ հրամանով, համարել վերացված:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0426 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 28.06.08 թ. N 08-182-Լ հրամանով, համարել վերացված:
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
ա) «Մոդեռն Ռիէլթի» ՍՊ ընկերությանը և «Բիլիվ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
Լիցենզավորված անձերի գրանցամատյանում բովանդակՎող տեղեկությունների
(25.07.2008 թ. հր. N 08-216-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա- կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գը- րանց- ման հա- մարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություն- ներ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Մենդեր» ՍՊԸ | Ք. Երևան, Չեխովի 1, բն. 1 | ԱԳN0620 | 16.08.06 թ. | 02237959 | 618 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է որակավորված մասնագետի բացակայության պատճառով | |
2 | Արմեն Ամիրբեկյան (ԱՁ) | Ք. Վանաձոր, Վարդանանց 78 | ԱԳN0263 | 13.12.02 թ. | 66802445 | 263 | Անշարժ գույքի գնահա- տում |
ՀՀ | Անժամկ. | 26.06.08 թ. N08- 179-Լ հրամանով տրված կասեցումը համարել վերացված | |
3 | «Ուայդ Գեյթ» ՍՊԸ | Ք. Երևան. Չարենցի 7, բն. 86 | ԱԳN0426 | 27.08.03 թ. | 01533979 | 426 | Անշարժ գույքի գնահա- տում |
ՀՀ | Անժամկ. | 28.06.08 թ. N08- 182-Լ հրամանով տրված կասեցումը համարել վերացված | |
4 | «Մոդեռն Ռիէլթի» ՍՊԸ | Ք. Երևան, Սայաթ Նովա 19 | ԱԳN0792 | 25.07.08 թ. | 01561079 | 787 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
5 | «Բիլիվ» ՍՊԸ | Ք. Երևան, Ջիվանի փ. 38 տ. | ԱԳN0793 | 25.07.08 թ. | 01843426 | 788 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
6 | «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊԸ | Ք. Գյումրի, Ղորղանյան փ. տ. 99 | ԱԳN794 | 25.07.08 թ. | 05535147 | 789 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |