Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-216-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.08.15/27(301) Հատուկ բաժին
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
25.07.2008
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
25.07.2008
Дата вступления в силу
26.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

25 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

  N 08-216-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 25.07.08 թ. կայացած նիստի)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Մենդեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0620 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրբեկյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0263 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 26.06.08 թ. N 08-179-Լ հրամանով, համարել վերացված:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0426 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 28.06.08 թ. N 08-182-Լ հրամանով, համարել վերացված:

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`

ա) «Մոդեռն Ռիէլթի» ՍՊ ընկերությանը և «Բիլիվ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

Լիցենզավորված անձերի գրանցամատյանում բովանդակՎող տեղեկությունների

(25.07.2008 թ. հր. N 08-216-Լ)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն)
իրավաբանա-
կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակության վայրը,
Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի համարը
Լիցենզիան
տալու
ամսաթիվը
Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը (ՀՎՀՀ)
Գը-
րանց-
ման հա-
մարը
Գործու-
նեության տեսակը
Գործու-
նեության իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության ժամկետը
Տեղեկություն-
ներ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկու-
թյուններ
1 «Մենդեր» ՍՊԸ Ք. Երևան, Չեխովի 1, բն. 1 ԱԳN0620 16.08.06 թ. 02237959 618 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ. Կասեցվել Է որակավորված մասնագետի բացակայության պատճառով  
2 Արմեն Ամիրբեկյան (ԱՁ) Ք. Վանաձոր, Վարդանանց 78 ԱԳN0263 13.12.02 թ. 66802445 263 Անշարժ գույքի գնահա-
տում
ՀՀ Անժամկ.   26.06.08 թ. N08- 179-Լ հրամանով տրված կասեցումը համարել վերացված
3 «Ուայդ Գեյթ» ՍՊԸ Ք. Երևան. Չարենցի 7, բն. 86 ԱԳN0426 27.08.03 թ. 01533979 426 Անշարժ գույքի գնահա-
տում
ՀՀ Անժամկ.   28.06.08 թ. N08- 182-Լ հրամանով տրված կասեցումը համարել վերացված
4 «Մոդեռն Ռիէլթի» ՍՊԸ Ք. Երևան, Սայաթ Նովա 19 ԱԳN0792 25.07.08 թ. 01561079 787 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
5 «Բիլիվ» ՍՊԸ Ք. Երևան, Ջիվանի փ. 38 տ. ԱԳN0793 25.07.08 թ. 01843426 788 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
6 «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊԸ Ք. Գյումրի, Ղորղանյան փ. տ. 99 ԱԳN794 25.07.08 թ. 05535147 789 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում