ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2008 թ. |
N 586-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 40 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |