ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2008 թվականի N 575-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
|
«Ալիսա Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Լիտիան» ՍՊ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Նյու ինտերնեյշնլ բիզնես ֆարմա» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
Ա/Ձ Սերժիկ Աղազարյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Վերին Պտղնիի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Կապուտանի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Աղինի ԱԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Աստղաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Զառի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
Ա/Ձ Իրինա Հարությունյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Երևանի քաղաքապետարանի |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 25.04.2008 թ. N 575-Ա հրաման)
հ/հ | Ֆիզ. անձ- (անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) | Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Գրանցման համարը | Գործունե- ության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը | Գործո- ղության ժամկետը |
1 | «Ալիսա Ֆարմ» ՍՊԸ | ք. Երևան, Բաշինջաղյան փող., շ. 165, բն. 3ա | Կ-XX-001134 | 25.04.08 | 150 | Դեղատնային գործունեություն (ղեղատնային կրպակ) | ք. Երևան, Օհանովի 9/7 | անժամկետ |
2 | «Լիտիան» ՍՊԸ | Արարատի մարզ, ք. Վեդի, Ս. Նիկողոսյան փող., թիվ 29 | Կ-XX-001133 | 25.04.08 | 151 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Երևան, Ազատության պող., շ.10, թիվ 24 | անժամկետ |
3 | «Նյու ինտերնեյշնլ բիզնես ֆարմ» ՍՊԸ | ք. Երևան, Հանրապետության 62շ., բն. 73 | Կ-XX-001135 | 25.04.08 | 158 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 17/2 | անժամկետ |
4 | Ա/Ձ Սերժիկ Աղազարյան | Արարատի մարզ, գ. Վ.. Արտաշատ | Ա-XX-000461 | 25.04.08 | 147 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | Արարատի մարզ, գ. Վ. Արտաշատ | անժամկետ |
5 | «Վերին Պտղնիի ԱԱՊԿ» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Վ.. Պտղնի | Կ-XX-001196 | 25.04.08 | 154 | Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) | Կոտայքի մարզ, գ. Վ. Պտղնի | անժամկետ |
6 | «Կապուտանի ԱԱՊԿ» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Կապուտան | Կ-XX-001195 | 25.04.08 | 153 | Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) | Կոտայքի մարզ, գ. Կապուտան | անժամկետ |
7 | «Աղինի ԱԿ» ՓԲԸ | Շիրակաի մարզ, գ. Աղին | Կ-XX-001200 | 25.04.08 | 155 | Բժշկական օգնություն և սպասարկում (բժշկական շտապ օգնության) | Շիրակաի մարզ, գ. Աղին | անժամկետ |
8 | «Աստղաձորի ԱԱՊԿ» ՓԲԸ | Գեղարքունիքի մարզ, գ. Վ. Պտղնի | Կ-XX-001197 | 25.04.08 | 143 | Բժշկական օգնություն և սպասարկում (բժշկական շտապ օգնության) | Գեղարքունիքի մարզ, գ. Վ. Պտղնի | անժամկետ |
9 | «Զառի ԱԱՊԿ» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Զառ |
Կ-XX-001194 | 25.04.08 | 152 | Բժշկական օգնություն և սպասարկում (բժշկական շտապ օգնության) | Կոտայքի մարզ, գ. Զառ | անժամկետ |
10 | Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ | ք. Երևան, Արտաշիսյան փող., թիվ 46ա | Կ-XX-001199 | 25.04.08 | 141 | Բժշկական օգնություն և սպասարկում (Հիվ՝ վերակենդանացման (մանկական), անեսթեզիոլոգիական (մանկական), Արտահիվ՝ տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ (մեծերի և մանկական))) | ք. Երևան, Արտաշիսյան փող., թիվ 46ա | անժամկետ |
11 | Ա/Ձ Իրինա Հարությունյան | ք. Երևան, Նանսենի 12., բն. 31 |
Ա-XX-000284 | 25.04.08 | 144 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական) | ք. Երևան, Նանսենի փող., 2/1 | անժամկետ |
12 | «Երևանի քաղաքապետարանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ | ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. | Կ-XX-001198 | 25.04.08 | 148 | Բժշկական օգնություն և սպասարկում (տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ)) | ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. | անժամկետ |