«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11408297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
30 սեպտեմբերի 2008 թ. |
N 89-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով ամրագրված դրույթները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1998 թվականի հուլիսի 29-ի «Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 117-Հ հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1998 թվականի օգոստոսի 14-ի «Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար տպագրող ձեռնարկության մրցութային ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 128-Հ հրամանը,
3) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Նոր բաժնետոմսերի ազդագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 129-Հ հրամանը,
4) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 14-ի «Բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնող անձի մրցույթով ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 160-Հ հրամանը,
5) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի ապրիլի 21-ի «Շենքերի (տարածքների) վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 57-Հ հրամանը,
6) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 28-ի «Պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը» հաստատելու մասին» թիվ 97-Հ հրամանը,
7) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հուլիսի 27-ի «ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման և վաճառքի գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 105-Հ հրամանը,
8) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հուլիսի 27-ի «ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 106-Հ հրամանը,
9) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի օգոստոսի 17-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազդագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 111-Հ հրամանը,
10) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով մասնագիտացված կազմակերպության (կամ) փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեության իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության» կարգի ձևը հաստատելու մասին» թիվ 117-Հ հրամանը,
11) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 2000 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման ընթացքում հավատարմագրային կառավարիչների կատարած աշխատանքների վարձատրության կարգը հաստատելու մասին» N 32-Հ հրամանը,
12) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2002 թվականի մայիսի 21-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը և կարգը հաստատելու մասին» N 121-Հ հրամանը,
13) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 3-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 326-Ն հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության պետին՝ ապահովել սույն հրամանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական իրավական փորձաքննությունն ու պետական գրանցումը:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |