«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11402094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2002 թ. |
N 121-Հ |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2003 թվականի մայիսի 2-ի N 465-Ն որոշման 4-րդ կետ`
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը՝ հավելված 1 (կցվում է):
(1-ին կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
2. Հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման կարգը՝ հավելված 2 (կցվում է ):
(2-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել վարչության պետ Դ. Վարդանյանին:
(3-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
Նախարար՝ |
Դ. Վարդանյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի 21 մայիսի 2002 թ. N 121-Հ հրամանով |
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության (այսուհետԵՎ` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարի չափերը*
(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)
1. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման և գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարի չափը
Հ/Հ |
Օբյեկտի վաճառքի գինը (դրամ) |
Վճարման չափը (դրամ) |
1 |
մինչև 1,000,000 |
5.5% |
2 |
1,000,000-2,000,000 |
55000+1մլն.գերազանցող գումարի 5% |
3 |
2,000,001-4,000,000 |
105,000+2մլն.գերազանցող գումարի 4,5% |
4 |
4,000,001-6,000,000 |
195,000+4մլն.գերազանցող գումարի 4% |
5 |
6,000,001-8,000,000 |
275,000+6մլն.գերազանցող գումարի 3,5% |
6 |
8,000,001-10,000,000 |
345,000+8մլն.գերազանցող գումարի 3% |
7 |
10,000,001-12,000,000 |
405,000+10մլն.գերազանցող գումարի 2,5% |
8 |
12,000,001-14,000,000 |
455,000+12մլն.գերազանցող գումարի 2% |
9 |
14,000,001-16,000,000 |
495,000+14մլն.գերազանցող գումարի 1,7% |
10 |
16,000,001-18,000,000 |
529,000+16մլն.գերազանցող գումարի 1,5% |
11 |
18,000,001-20,000,000 |
559,000+18մլն.գերազանցող գումարի 1,3% |
12 |
20,000,001-40,000,000 |
3% |
13 |
40,000,001-60,000,000 |
1,200,000+40մլն.գերազանցող գումարի 0,5% |
14 |
60,000,001-80,000,000 |
1,300,000+60մլն.գերազանցող գումարի 0,3% |
15 |
80,000,001-100,000,000 |
1,360,000+80մլն.գերազանցող գումարի 0,1% |
16 |
100,000,001-ից բարձր |
1,5 մլն. դրամ |
(1-ին կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
2. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման և գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:
3. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց վճարի չափը
Հ/Հ |
Օբյեկտի վաճառքի գինը (դրամ) |
Վճարման չափը (դրամ) |
1 |
մինչև 1,000,000 |
3% |
2 |
1,000,000-2,000,000 |
30000+1մլն.գերազանցող գումարի 2,8% |
3 |
2,000,001-4,000,000 |
58,000+2մլն.գերազանցող գումարի 2,6% |
4 |
4,000,001-6,000,000 |
110,000+4մլն.գերազանցող գումարի 2,4% |
5 |
6,000,001-8,000,000 |
158,000+6մլն.գերազանցող գումարի 2,2% |
6 |
8,000,001-10,000,000 |
202,000+8մլն.գերազանցող գումարի 2% |
7 |
10,000,001-12,000,000 |
242,000+10մլն.գերազանցող գումարի 1,8% |
8 |
12,000,001-14,000,000 |
278,000+12մլն.գերազանցող գումարի 1,6% |
9 |
14,000,001-16,000,000 |
310,000+14մլն.գերազանցող գումարի 1,4% |
10 |
16,000,001-18,000,000 |
338,000+16մլն.գերազանցող գումարի 1,2% |
11 |
18,000,001-20,000,000 |
362,000+18մլն.գերազանցող գումարի 1 % |
12 |
20,000,001-40,000,000 |
2% |
13 |
40,000,001-60,000,000 |
800,000+40մլն.գերազանցող գումարի 0,3% |
14 |
60,000,001-80,000,000 |
860,000+60մլն.գերազանցող գումարի 0,1% |
15 |
80,000,001-100,000,000 |
880,000+80մլն.գերազանցող գումարի 0,05% |
16 |
100,000,001-ից բարձր |
1,0 մլն. դրամ |
(3-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
4. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:
5. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց վճարի չափը
Հ/Հ |
Օբյեկտի վաճառքի գինը (դրամ) |
Վճարման չափը (դրամ) |
1 |
մինչև 1,000,000 |
3% |
2 |
1,000,000-2,000,000 |
30000+1մլն.գերազանցող գումարի 2,8% |
3 |
2,000,001-4,000,000 |
58,000+2մլն.գերազանցող գումարի 2,6% |
4 |
4,000,001-6,000,000 |
110,000+4մլն.գերազանցող գումարի 2,4% |
5 |
6,000,001-8,000,000 |
158,000+6մլն.գերազանցող գումարի 2,2% |
6 |
8,000,001-10,000,000 |
202,000+8մլն.գերազանցող գումարի 2% |
7 |
10,000,001-12,000,000 |
242,000+10մլն.գերազանցող գումարի 1,8% |
8 |
12,000,001-14,000,000 |
278,000+12մլն.գերազանցող գումարի 1,6% |
9 |
14,000,001-16,000,000 |
310,000+14մլն.գերազանցող գումարի 1,4% |
10 |
16,000,001-18,000,000 |
338,000+16մլն.գերազանցող գումարի 1,2% |
11 |
18,000,001-20,000,000 |
362,000+18մլն.գերազանցող գումարի 1 % |
12 |
20,000,001-40,000,000 |
2% |
13 |
40,000,001-60,000,000 |
800,000+40մլն.գերազանցող գումարի 0,3% |
14 |
60,000,001-80,000,000 |
860,000+60մլն.գերազանցող գումարի 0,1% |
15 |
80,000,001-100,000,000 |
880,000+80մլն.գերազանցող գումարի 0,05% |
16 |
100,000,001-ից բարձր |
1,0 մլն. դրամ |
(5-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)
6. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:
7. Տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարի չափը
7.1 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.
ա) բանավոր՝ |
-1500 դրամ |
բ) գրավոր՝ | |
● 10-օրյա ժամկետում |
-3 000 դրամ |
● 5-օրյա ժամկետում | - 5 000 դրամ |
● 3-օրյա ժամկետում | 10 000 դրամ |
7.2 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների վերաբերյալ փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում.
● մինչև 5 էջ՝ 3-օրյա ժամկետում |
-1 000 դրամ |
● մինչև 5 էջ՝ 1-օրյա ժամկետում | -1 500 դրամ |
● 5-10 էջ՝ 3-օրյա ժամկետում |
-3 000 դրամ |
● 5-10 էջ՝ 1-օրյա ժամկետում | -5 000 դրամ |
● տվյալների ամբողջական փաթեթ | |
3-օրյա ժամկետում 1 էջը՝ | -100 դրամ |
1-օրյա ժամկետում 1 էջը՝ | -150 դրամ |
7.3 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների գույքացանկի նախապատրաստում և տրամադրում.
● մինչև 50 անվանում՝ 10-օրյա ժամկետում |
-10 000 դրամ |
● 51-150 անվանում՝ 10-օրյա ժամկետում | -20 000 դրամ |
● 150-ից ավելի անվանում՝ 10-օրյա ժամկետում |
-20 000 դրամ և յուրաքանչյուր ավելի անվանման համար՝ 50 դրամ (բայց ոչ ավելի, քան 150 000 դրամ) |
● 10-օրյա ժամկետից պակաս յուրաքանչյուր օրվա համար 3% հավելավճար, հիմք ընդունելով անվանումների քանակի համար սույն կետում սահմանված վճարման չափերը
7.4 Համապատասխան տվյալները ներկայացնելու դեպքում գնահատման ելակետային տվյալների փաթեթի պատրաստում.
● մինչև 100 անվանում |
-30 000 դրամ |
● 101-250 անվանում | -50 000 դրամ |
● 251-500 անվանում |
-70 000 դրամ |
● 501-1000 անվանում | -100 000 դրամ |
● 1000-ից ավելի անվանում | պայմանագրային հիմունքներով |
7.5 Օտարման, մասնավորեցման, լուծարման ենթակա օբյեկտների արժեքների նախնական հաշվարկ գործող գնահատման կարգերի համաձայն.
● պայմանագրային հիմունքներով, բայց ոչ ավելի, քան | -30 000 դրամ |
7.6 Գույքագրման և գնահատման կարգերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
-3000 դրամ |
7.7 Հաշվառման օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.
● 1 էջ՝ 1-օրյա ժամկետում | -70 դրամ |
● 1 էջ՝ 3-օրյա ժամկետում | -50 դրամ |
7.8 Օտարումից, մասնավորեցումից, լուծարումից հետո հաշվապահական հաշվեկշռի փաստաթղթերի կազմման և ձևակերպման վերաբերյալ խորհրդատվություն.
● պայմանագրային հիմունքներով
7.9 Օտարման, մասնավորեցման, լուծարման, վարձակալության տրամադրման վերաբերյալ խորհրդատվություն.
● պայմանագրային հիմունքներով
7.10 Գործարար ծրագրերի (առաջարկների) կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
● պայմանագրային հիմունքներով
7.11 Գույքագրման անցկացման և արդյունքների ձևակերպման վերաբերյալ խորհրդատվություն.
● պայմանագրային հիմունքներով
7.12 Այլ տեսակի խորհրդատվության տրամադրում.
● պայմանագրային հիմունքներով
* Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափի մեջ հաշվի առնված չէ ԱԱՀ-ն:
Պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 17.07.03 N 191-Ն)
Հավելված 2
Հաստատված է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի 21 մայիսի 2002թ. N 121-Հ հրամանով |
Կ Ա Ր Գ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության (այսուհետԵՎ` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման
(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)
1. Ընդհանուր դրույթներ
Սույն կարգը կանոնակարգում է պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման գործընթացը:
Պետական կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայնքներին, պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին, այլ կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց՝ ներկայացված դիմումների համաձայն:
Պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Օտարման, մասնավորեցման ԵՎ լուծարման ենթակա, ինչպես նաԵՎ այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրում ԵՎ գույքի արժեքի որոշում (գնահատում ԵՎ վերագնահատում)
Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա, ինչպես նաև այլ դեպքերում, օբյեկտի(ների) գույքագրումն ու գույքի արժեքի որոշումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ առանձին դեպքերում պետական կազմակերպության և (կամ) այլ կազմակերպությունների կողմից մշակված մեթոդաբանությամբ:
Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման, գույքի արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է գնորդից` համաձայն հավելված 1-ի 1-ին կետում նշված վճարի չափի, ընդ որում՝
ա) միայն գույքագրման համար մատուցված ծառայության վճարը որոշվում է հավելված 1-ի 3-րդ կետով սահմանված չափով
բ) միայն արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայության վճարը որոշվում է հավելված 1-ի 5-րդ կետով սահմանված չափով:
Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման, գույքի արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է գնորդից` համաձայն հավելված 1-ի 2-րդ կետի, ընդ որում՝
ա) միայն գույքագրման համար մատուցված ծառայության վճարը որոշվում է համաձայն հավելված 1-ի 4-րդ կետի
բ) միայն արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայության վճարը որոշվում է համաձայն հավելված 1-ի 6-րդ կետի:
3. Տեղեկատվության տրամադրում ԵՎ խորհրդատվություն
Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտի(ների) վերաբերյալ տեղեկատվության, փաստաթղթերի կրկնօրինակների (օրենքով թույլատրված դեպքերում) և գույքացանկերի նախապատրաստման ու տրամադրման համար իրականացվող ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հավելված 1-ի 7-րդ կետի 7.1-ից 7.3 ենթակետերով սահմանված չափով:
Համապատասխան տվյալները ներկայացնելու դեպքում գնահատման ելակետային տվյալների փաթեթի պատրաստման, գործող գնահատման կարգերով, օտարման, մասնավորեցման, լուծարման ենթակա օբյեկտի(ների) արժեքների նախնական հաշվարկների կատարման, գույքագրման և գնահատման կարգերի վերաբերյալ խորհրդատվության և հաշվառման օբյեկտի(ների) (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի N 282 որոշմամբ սահմանված) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հավելված 1-ի 7-րդ կետի 7.4-ից 7.7 ենթակետերով սահմանված չափով:
Հավելված 1-ի 7-րդ կետի 7.8-ից 7.12 ենթակետերով սահմանված ծառայությունները իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 17.07.03 N 191-Ն)