ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2007 թ. |
N 1589-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի) լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Բեյբի Լենդ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
«Վարդ Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին։
Նախարար`
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 19.10.2007 թ. N 1589-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ – |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու- |
1 |
«Բեյբի Լենդ» ՍՊԸ |
ք. Վաղարշապատ, Անդրանիկի 16 |
Կ-XX-001081 |
19.10.07 |
375 |
Դեղատնային գործունեություն |
ք.Երևան, Վաղարշյան 17, թիվ 13 |
անժամկետ |
2 |
«Վարդ Ֆարմ» ՍՊԸ |
ք. Երևան, Ռուբինյանց 23/1-30 |
Կ-XX-001082 |
19.10.07 |
365 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Ա. Խաչատրյան 21, բն 46 |
անժամկետ |
