Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.05.2008-11.08.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.05.04/15(289) Հոդ.151
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
25.03.2008
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
25.03.2008
Дата вступления в силу
14.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10508123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 114-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգ»-ի 7-րդ կետի «բ» ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Բնական գազով աշխատող շոգեգազային համակցված ցիկլով ջերմային էլեկտրակայանների մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունների հաշվարկի մեթոդը»՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

 

  Նախարար՝

 Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2008 թվականի մարտի 25-ի

N 114-Ն հրամանի

 

Բնական գազով աշխատող շոգեգազային համակցված ցիկլով ջերմային էլեկտրակայանների մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունների հաշվարկի մեթոդը

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն մեթոդը կարող է կիրառվել նոր նախագծվող էլեկտրական կայանների համար, մասնավորապես՝ գազային վառելիքով աշխատող 75 տ/ժամ-ից ավելի արտադրողականություն ունեցող շոգեկաթսաների և բնական գազով աշխատող գազային տուրբինների վրա:

 

2. ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Գազատուրբինային տեղակայանքից հետո աշխատած ծխագազերում ազոտի օքսիդների (NOX) գումարային քանակը վերահաշվարկված NO2-ի, հաշվարկվում է (2.1) բանաձևով:

 

MNOX = CNOX  x V չ. գ. x B x Kn մգ / ժամ (2.1)
                                   

որտեղ` CNOX -ը գազատուբինային տեղակայանքից դուրս եկող ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիան է վերահաշվարկված NO2-ի մգ /նմ3 -ով:

V չ. գ.-ը գազատուրբինից հետո աշխատած ծխագազերի չոր ծավալն է նորմալ պայմանների համար`

 

V չ. գ = Vօգ - VօH2O + (a - 1) Vօ                                      (2.2)

 

որտեղ` Vօգ, VօH2O և Vօ-ն համապատասխանաբար ծխագազերի, ջրային գոլորշիների և օդի ծավալներն են 1 նմ3 վառելիքի ստեխիոմետրական այրման դեպքում (նմ3/նմ3)

Գազային վառելիքի դեպքում այն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

 

Vօ = 0,0476 [0,5 CO + 0,5H2 + 1,5 H2S + ξ (m + n
4
] Cm Hn - O2]                                          

 

VօH2O = 0,01 [H2  + H2S + 0 ,5 ξnCm Hn + 0,124 dջուր ] + 0,0161 Vօ

Vօգ = 0,01 [CO2  + CO + H2S + ξmCm Hn] + 0,79 Vօ + N2 /100 + VօH2O

 

որտեղ` CO, CO2, H2, H2S, Cm Hn, N2 և O2-ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, երկօքսիդի, ջրածնի, ծծմբաջրածնի, ածխաջրածնի, ազոտի և թթվածնի պարունակությունն է սկզբնական վառելիքի մեջ, % -ներով:

m-ը և n-ը համապատասխանաբր ածխածնի և ջրածնի ատոմների քանակն է

dջուր-ը գազային վառելիքի ջրապարունակությունն է վերագրած 1 նմ3 չոր գազի գ/նմ3:

Վառելիքի քիմիական կազմը վերցվում է նախագծից:

aO-ն տուրբինից հետո աշխատած ծխագազերում օդի ավելցուկի գործակիցն է

B-ն վառելիքի ծախսն է այրման կամերայում (նմ3/ժամ)

Kn -ն վերահաշվարկի գործակիցն է այլ չափողականությունների համար

                        Այս դեպքում` Kn = 1

CNOX -ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

CNOX = a x Kջ x KD x 103 մգ/նմ3 (2.3)

 

որտեղ` a-ն վառելիքի տեսակը հաշվի առնող գործակից է բնական գազով աշխատող բարձր լարվածության այրման խցերի համար a = 1,8

Kջ-ն տուրբինից առաջ վառելիքի ջերմաստիճանի ազդեցությունը NOX-ի առաջացման վրա հաշվի առնող գործակիցն է: Kջ-ն ընտրվում է Դ-2 դիագրամից

KD-ն այրման խցում ճնշման և NOX-ի կոնցենտրացիայի կապը հաշվի առնող գործակիցն է:

 

KD =

16 Pօդ - 0,23

6 Pօդ - 0,77                                                                                 

(2.4)
                                                       

որտեղ` Pօդ -ը այրման խցում օդի ճնշումն է (MPa)

Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի նվազման չափը ջրի սրսկման պատճառով, գնահատվում է հետևյալ բանաձևով`

 

CNOX =

CNOXչոր

Kթաց

 

որտեղ` CNOX-ը և CNOXչոր -ը ազոտի օքսիդների կոնցենտրացիան է ջրի սրսկման դեպքում և առանց նրա (մգ/նմ3):

Kթաց-ը ջրի քանակի ազդեցությունը հաշվի առնող գործակից է: Որոշվում է Դ-4 դիագրամից:

Տարբեր տիպի գազատուրբինների այրման արգասիքներում NOX-ի կոնցենտրացիաները համեմատելի դարձնելու համար օգտագործում են NOX-ի բերված արժեքը հաշվարկված թթվածնի 15% պարունակության համար:

 

CNOXբերվ =CNOX

21-15

21- O2,

մգ/ նմ3
      

O2-ը գազատուրբինի այրման արգասիքներում թթվածնի կոնցենտրացիայի փաստացի արժեքն է % -ով:

Քանի որ ազոտի օքսիդի և դիօքսիդի համար սահմանվում են առանձին ՍԹԿ-ներ, ինչպես նաև մթնոլորտային օդում ազոտի օքսիդի տրանսֆորմացիան հաշվի առնելու համար նրանց գումարային արտանետումները բաժանվում են բաղադրիչների համաձայն օքսիդի և դիօքսիդի մոլեկուլյար մասսաների:

 

MNO2 = 0,8 MNOX

 

MNO = (1-0,8) MNOX -

 NO

mNO2

= 0,13 MNOX

 

որտեղ` mNO և mNO2-ը NO-ի և NO2-ի մոլեկուլյար կշիռներն են, համապատասխանաբար` 30 և 46:

0,8-ը ազոտի օքսիդի և դիօքսիդի տրանսֆորմացիայի գործակիցն է:

 

3. ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

3.1 Ազոտի օքսիդների արտանետումների մասսան, վերահաշվարկված ազոտի դիօքսիդի` MNOX (գ / վրկ) հաշվարկվում է տեսակարար արտանետումներով կամ ազոտի օքսիդների կոնցենտրացիայով:

 

MNO2  = Bp x Q x KNO2 (3.1)
MNO2  = Bp x Vcr x CNO2 (3.2)

 

որտեղ` Bp-ը  վառելիքի հաշվարկային ծախսն է` (մ3/վրկ)

Q -ն վառելիքի այրման ջերմաքանակն է (M Ջ/մ3)                            

KNO2 -ն ազոտի օքսիդների տեսակարար արտանետումներն են վերահաշվարկված NO2-ի (կգ/ԳՋ)

CNO2 -ն ազոտի օքսիդների կոնցենտրացիան է (գ/մ3)

գազի չոր փորձաքանակի մեջ, նորմալ պայմաններում և օդի ավելցուկի որոշակի գործակցի (a) դեպքում (առաջարկվում է օդի ավելցուկի գործակիցը վերահաշվարկել 1,4-ի):

Vcr չոր ծխագազերի ծավալն է (մ33), օդի ավելցուկի a = 1,4 գործակցի դեպքում:

Vcr - ն հաշվարկվում է (2.2) բանաձևով:

Տեսակարար արտանետումների և ազոտի օքսիդների կոնցենտրացիայի միջև հարաբերությունը որոշվում է` (3.3 և 3.4) բանաձևերով:

 

KNO2 = CNO2 x Vcr/Q (3.3)

CNO2 = KNO2  x Q/Vcr

(3.4)

                                        

                                        

3.2 Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկը գազի այրման դեպքում:

Էներգետիկական կաթսաների ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները.

DH - շոգեկաթսայի նոմինալ արտադրողականությունն է կգ/վրկ

D - շոգեկաթսայի փաստացի արտադրողականությունն է կգ/վրկ

QH - վառելիքի այրման ներքին բանվորական ջերմաքանակն է M Ջ/մ3

Bp - վառելիքի հաշվարկային ծախսն է, մ3 / վրկ

qi - այրիչների յուրաքանչյուր շարքով անցնող վառելիքի հարաբերական մասն է բոլոր այրիչներով անցնող ընդհանուր քանակի նկատմամբ:

ni - յուրաքանչյուր շարքում գտնվող այրիչների հարաբերական մասն է, այրիչների ընդհանուր քանակի նկատմամբ

aT  - հնոցի լայնությունն է, մ

bT  - հնոցի խորությունն է մ

Zяр - այրիչների շարքերի քանակն է

hяр - այրիչների շարքերի միջև եղած հեռավորությունն է, մ

j2 - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար j2 = 1

TB - այրիչի առաջ օդի ջերմաստիճանն է, K0

a - օդի ավելցուկի գործակիցն է հնոցի վերջում

r - ծխագազերի ռեցիրկուլյացիայի աստիճանն է, %

m - վառելիքի տեսակից կախված ցուցանիշ` գազի համար m = 0,5

aрец - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aрец  = 0,02

б - բացի այրիչներից, հնոց տրվող երկրորդական օդի հարաբերական մասն է, %

a3r  - երկրորդական օդի տրման տեղի ազդեցությունը հաշվի առնող գործակից: Այրման գոտուց վերև տրման դեպքում a3չ = 0,01

aст- երկրորդական օդի տրման ձևը հաշվի առնող գործակից: Այրիչներից վերև տրման դեպքում aст = 0,018

m - այրիչների շարքերի միջև վառելիքի բաշխման աստիճանն է, %

 

z

m=

 Iqi-niI x 100

                     (3.5)

l=1

 

aHC  - այրիչների տեղադրումը հաշվի առնող գործակից: Հանդիպակաց տեղադրման դեպքում aHC = 0,009

g - այրման գոտի մտցվող խոնավության հարաբերական քանակն է, % (վառելիքի ծախսի համեմատությամբ)

aB3 - խոնավության տրման տեղի հաշվի առնող գործակից: Հնոցի պատերին կից գոտու տրման դեպքում aB3 = 0,015

N - կապված ազոտի պարունակությունն է վառելիքում, վառելիքի աշխատանքային ծավալի % -ով:

3.3. Հնոցի չափերի հիման վրա հաշվարկվում է ակտիվ այրման գոտու ճառագայթաընկալող մակերեսի ջերմային լարվածությունը, qлг

 

qлг=

                QxBx                  

2(aТП  +bТП )Zяр xhяр+1,5xaТП xBТП

                     (3.6)

 

3.4 Ազոտի օքսիդների ելակետային կոնցենտրացիան նոմինալ արտադրողականության պայմաններում և a = 1,02 հաշվարկվում է 3.7 բանաձևով:

C

ИСX

NOx

=613(j2xqлг )0,8 xKM

    (3.7)

 

KM - գործակիցը հաշվարկվում է (3.8) բանաձևով:

 

KM = 1-exp[-

1,5+(j2xB2xQ)0,41

7,1

)

                                    (3.8)

 

3.5 Ստացված ելակետային կոնցենտրատի արդյունքները լրացվում են հետևյալ գործակիցներով`

Kгв - այրիչներ տրվող օդի ջերմաստիճանը հաշվի առնող,

Ka - օդի ավելցուկի գործակիցը հաշվի առնող,

Kг - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքը հաշվի առնող,

K3r - ակտիվ այրման գոտու ջերմային հզորությունը հաշվի առնող (աստիճանական այրման դեպքում),

Kст - աստիճանական այրման սխեմայի իրականացման դեպքում,

KHC - ըստ շարքերի ոչ ստեխիոմետրիկ այրումը հաշվի առնող,

Kвл - խոնավության տրման գործակից,

KN - կաթսայի իրական հզորությունը հաշվի առնող։

Ազոտի օքսիդների հաշվարկային կոնցենտրացիան որոշվում է (3.9) բանաձևով.

 

CNOX= C

ИСX

NOx

xKгвxKaxKгxK3K xKстxKHCxKвлxKN

         (3.10)

 

3.6 Վերը նշված գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Kгв = 1-0,001 (620-TB)

(3.11)
K = 1,35-43 (- 1,09)2 + 2x (- 1,09) (3.12)
Kг = 1- aрец x rm (3.13)
K3r =1-a3r x б (3.14)
Kст =1-aст x б (3.15)
KHC = 1- aHC x m (3.16)
Kвл = 1- aвл x g (3.17)
KN = (Д/Дн)1,25 (3.18)

 

4. ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

Ածխածնի օքսիդի արտանետումների հաշվարկը կատարվում է (4.1) բանաձևով, կգ / տարի

 

Псо = Ссо x В (1-q4 /100) (4.1)

 

 

որտեղ` Ссо-ն ածխածնի օքսիդի քանակությունն է գազի այրման արգասիքներում (կգ/հազ. մ3)

 

Ссо=

q3 x R xQ
1013

                                            (4.2)

 

Նշված բանաձևերում q3-ը և q4- ը համապատասխանաբար քիմիական և մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստներն են, %:

R - գործակիցը հաշվի է առնում ծխագազերում ածխածնի օքսիդի առկայությամբ պայմանավորված քիմիական թերայրման ջերմաքանակի հարաբերական մասը:

Գազի համար R = 0,5

Q - ն բնական գազի այրման ջերմաքանակն է (կ Ջ/մ3):

B - ն վառելիքի ծախսն է հազ մ3 / տարի

Գազային վառելիքի համար երբ a > 1,05 -ից ընդունվում է q3 = 0:

 

Նկար N 1

 

Kr գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից գերբեռնումով այրման խցի համար

 

Ներմուծեք նկարագրությունը_20175

 

Նկար N 2

 

Kr գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից միկրոջահերով այրման խցի համար

 

Ներմուծեք նկարագրությունը_20176

 

Նկար N 3

 

Kr գործակցի արժեքը կախված այրման խցում գոլորշու կամ ջրի խոնավության հարաբերական ծախսից

 

Ներմուծեք նկարագրությունը_20177