ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2007 թ. |
N 1656-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Եսայան Թամարա» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
Ա/Ձ Վոլոդյա Մանուկյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
Ա/Ձ Նորայր Գևորգյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
«Աստրադենտ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
«Է.Լ.Ի.Ա.» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
«Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 05.11.2007 թ. N 1656-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ (անունը, ազգանունը) իրավ. անձ (անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու- |
1 |
«Եսայան Թամարա» ՍՊԸ |
ք. Երևան, Մանանդյան 17շ., բն. 2 |
Կ-XX-001083 |
05.11.07 |
385 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Մանանդյան 17 շ., թիվ 2 |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Վոլոդյա Մանուկյան |
Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Փարամազի 32/19 |
Ա-XX-000419 |
05.11.07 |
374 |
Դեղատնային գործունեություն |
ք. Մեղրի, Ադելյան փող. |
անժամկետ |
3 |
Ա/Ձ Նորայր Գևորգյան |
ք. Երևան, Շիրազի փող., շ. 20, բն. 19 |
Ա-XX-000420 |
05.11.07 |
361 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Աբովյան 58, թիվ 58/3 |
անժամկետ |
4 |
«Աստրա-դենտ» ՍՊԸ |
ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 64ա |
Կ-XX-001060 |
05.11.07 |
386 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 64ա |
անժամկետ |
5 |
«Է.Լ.Ի.Ա.» ՍՊԸ |
ք. Երևան, Սարյան փող., շ. 24, բն. 9 |
Կ-XX-001058 |
05.11.07 |
363 |
Բժշկական օգնություն և սպասարկում (նյարդաբանական, ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն/) |
ք. Երևան, Հր. Ներսիսյան փող., թիվ 12/6 |
անժամկետ |
6 |
«Ձորաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ |
Կոտայքի մարզ, |
Կ-XX-001059 |
05.11.07 |
398 |
Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) |
Կոտայքի մարզ, |
անժամկետ |
7 |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
ք. Կապան, |
Կ-XX-001061 |
05.11.07 |
405 |
Բժշկական օգնություն և սպասարկում (հեմոդիալիզական) |
ք. Կապան, |
անժամկետ |
![loading...](/static/img/loader.gif)