ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22 մայիսի 2002 թ. |
N 32 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, պետական հիմնարկների տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների, ինչպես նաև պետական բյուջեից նպատակային հատկացումների հաշվին իրականացվող օբյեկտների շինարարության (վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, հիմնանորոգման) նախագծային աշխատանքների արժեքի որոշման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Նախագծային աշխատանքների արժեքի որոշման ժամանակավոր մեթոդական ցուցումները»:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության և ինվեստիցիոն ծրագրերի վարչությանը (Գ. Քամալյան)` տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին` նշված մեթոդական ցուցումների վերաբերյալ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ս. Քոչարյանի վրա:
Նախարար` |
Դ. Լոքյան |