ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 օգոստոսի 2007 թվականի N 1290-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Վրույր Ստեփանյան |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական) |
«Էլիզա Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ (դրական վերապահում) |
«Էլմիոն» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
Ա/Ձ Ժաննա Ալեքսանյան |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 13.08.2007թ. N 1290-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ –(անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսա- թիվը |
Գրանց- ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու- թյան ժամ- կետը |
1 |
«Էլիզա Ֆարմ» ՍՊԸ |
Լոռու մարզ, ք.Սպիտակ, Շահումյան փող., թիվ 3ա/1 |
Կ-XX-001072 |
13.08.07 |
324 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան փող., շ. 3ա, թիվ 1 դեղ. |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Վրույր Ստեփանյան |
Սյունիքի մարզ, գ.Շաքե |
Ա-XX-000416 |
13.08.07 |
325 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Շերամի 57շ., շ. 53 |
անժամկետ |
3 |
«Էլմիոն» ՍՊԸ |
ք. Երևան, Նորքի 1-ին զանգ., Գայի պող., թիվ 89 |
Կ-XX-001038 |
13.08.07 |
327 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք. Երևան, Նոր Նորքի համայնք, Նորքի 1մ/շ, շ. 4 |
անժամկետ |
4 |
Ա/Ձ Ժաննա Ալեքսանյան |
ք. Երևան, Մազմանյան 22շ., բն. 48 |
Ա-XX-000267 |
13.08.07 |
329 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Շիրվանզադեի փող., շ. 7, բն. 1 |
անժամկետ |
